«Ուզում եմ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» մարզի Մաուրիսիո Պոչետինոն». Գարի Նևիլ
Ժոզե, քո ժամանակն անցավ: «Կարմիր սատանաների» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը հայտնել է, թե ում կցանկանար տեսնել թիմի մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինիոյի դարաշրջանից հետո:
«Պոչետինոն ֆանտաստիկ աշխատանք է կատարել «Տոտենհեմում»: Հիմա նրանք յուրաքանչյուր մրցաշրջանում խաղում են Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ՝ այս առաջնությունն էլ նրանք կավարտեն թոփ-4-ում:
Հուսով եմ, որ Ժոզե Մոուրինիոն կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մի քանի տիտղոս: Նա ֆանտաստիկ մարզիչ է, բայց երբ նրա ժամանակը «Մանչեսթեր Յունայթեդում» կմոտենա ավարտին, ես կցանկանայի, որպեսզի իմ սիրելի թիմը մարզի Պոչետինոն: «Տիտենհեմի» համար մեծ պրոբլեմ կլինի, եթե Մաուրիսիոն հեռանա, որովհետև նա քամում է մաքսիմումը սահմանափակ ռեսուրսներից»,- Նևիլին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը