
Հենրիխ Մխիթարյանը նոր նվաճում է գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր նվաճում է գրանցել անգլիական Պրեմիեր լիգայում:
Հայ կիսապաշտպանը առաջին ֆուտբոլիստն է, ով նույն մրցաշրջանում գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում և գրավել է «Կարմիր սատանաների» դարպասը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պարտվեց 2:1 հաշվով: «Զինագործների» կազմում իր նախկին թիմի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը: Այս տուրից հետո «Արսենալ»-ն ունի 57 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: «Զինագործները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մայիսի 3-ին՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելով Մադրիդի «Ատլետիկո»-ին: