Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով
Տաշիրի բաժնի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հունիսի 18-ին այցելել են Տաշիրի բնակիչ 68-ամյա տղամարդու բնակության հասցե։
Վան թաղամասում գտնվող նրա տան բակի ակնհայտ տեսանելի հատվածներում եղել են կանեփի բույսեր։
Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 49 թուփ։
Կատարվում է նախաքննություն։

