Բաժիններ՝

«Ես պետք է տիտղոսներ նվաճեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ». Դավիդ դե Խեա

Ֆերգյուսոնի հեռանալուց հետո իսպանացին մանկունյանցիների հետ վերցրել է միայն ոչ պետքական բաժակներ: «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան գտնում է, որ ժամանակն է, որպեսզի ակումբը պայքարի գլխավոր տիտղոսների՝ Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի համար:

«Ես լավ եմ խաղում, ես վստահ եմ ինձ վրա, բայց ինձ պետք է շարունակել նույն ոգով և հաղթել տիտղոսներ: Դա այն է, ինչ անում են համաշխարհային մակարդակի խաղացողները:

Վան Գալի ղեկավարությամբ փուլը զարմանալի էր. 4-րդ հորիզոնական, և դա այն մակարդակը չէ, որին մենք ձգտում ենք: Ես ուզում եմ հաղթել: Եթե դու հանդես ես գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ապա քեզ պետք է մարզիչ՝ հաղթողի հոգեբանությամբ: Մենք այդ հոգեբանությունն ունեինք Սըր Ալեքսի ժամանակ, Մոուրինիոն նույնպես դա ունի: Նա ուզում է հաղթել յուրաքանչյուր խաղում: Տիտղոսներ. ահա այն, ինչին ես սպասում եմ: Մենք պետք է վերադարձնենք «Մանչեսթեր Յունայթեդը», վերադառնանք Չեմպիոնների լիգա՝ որպես ԱՊԼ-ի հաղթող, նորից բարձրանանք թոփ-մակարդակի»,- դե Խեայի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից, դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ և գրավում է 2-րդ տեղն ԱՊԼ-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս