ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը
Էբոլա համաճարակի տարածման արագությունը գերազանցում է դրա դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը։Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Համաճարակը շարունակում է աճել։ Էբոլայի տարածման տեմպը գերազանցում է դրա դեմ պայքարի միջոցառումների ներդրման տեմպին», – ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
ԱՀԿ-ի տվյալներով՝ մինչ օրս հաստատվել է վարակի 1094 դեպք, իսկ 277 մարդ մահացել է։
Գեբրեյեսուսը նշել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից Ֆրանսիա վերադարձող բժշկի մոտ Էբոլայի ախտորոշումը ընդգծում է առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում վարակի ռիսկը: Նա ընդգծել է, որ համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 82 առողջապահության ոլորտի աշխատող։
ԱՀԿ-ի ղեկավարը խոսել է համաճարակին արձագանքելու ընդլայնման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ բուժման և մեկուսացման կենտրոնները գրեթե ամբողջությամբ հագեցած են։

