
«Անդրես Ինիեստան արժանի էր «Ոսկե գնդակի» 2010 թվականին». Զինեդին Զիդան

Թեև այդ տարի փայլում էր Սնեյդերը, այնուամենայնիվ, հաղթեց Մեսսին: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գտնում է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան արժանի էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին 2010 թվականին:
«Երկու կամ երեք անգամ, երբ ես հանդիպել եմ նրան, ամեն ինչ հիասքանչ էր, որովհետև Անդրեսը միշտ շատ զուսպ է: Ես սիրում եմ մարդկանց, որոնք մինչև վերջ տրվում են դաշտում, բայց դրանից դուրս իրենց հանգիստ են պահում: Ես կարող եմ միշտ լավ խոսքեր ասել Ինիեստայի հասցեին, ես հիանում եմ նրա ֆուտբոլով:
Ցանկանում եմ նրան ամենալավը: Նա արժանի էր հաղթելու «Ոսկե գնդակը», հատկապես այն տարի, երբ Իսպանիան հաղթեց Աշխարհի առաջնությունը»,- Զիդանին է մեջբերում Goal-ը: Իսպանացիները հաղթեցին ԱԱ-2010-ը, Ինիեստան խփեց հաղթական գոլը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը