Նեյմարը չկա: ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը: Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ «Բարսելոնայի» և «Ռեալի» ֆուտբոլիստներից կազմված թիմում ընդգրկվել են նաև Ֆիլիպ Լամը և Սթիվեն Ջերարդը: Կատալոնացիները ներկայացված են միանգամից 6 ֆուտբոլիստներով:
«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ոչ մի կանխատեսում չի արել ապագայի վերաբերյալ:
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն աջակցում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և գտնում է, որ իսպանացին կարող է հասնել այն նույն հաջողությանը, որին նա հասավ՝ աշխատելով կատալոնացիների հետ:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է Իտալիայի ազգային հավաքականի՝ ԱԱ 2018-ում չխաղալու և, մասնավորապես, Ջանլուիջի Բուֆֆոնի մասին:
Մեկ անգամ չէ, որ հայտնի ֆուտբոլիստ Չավին, ով հիմա խաղում է Քաթարի առաջնությունում, նշել է, որ կարիերան ավարտելուց հետո կցանկանա դառնալ մարզիչ:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է այն մասին, որ թիմի ֆուտբոլիստ Նեյմարը հաճախ է այցելում գիշերային ակումբներ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի հավանական խորհրդանշական թիմի կազմում:
4 խաղ անընդմեջ հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական քայլ է արել դեպի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Կկարողանա՞ն մանկունյանցիները լուծել իրենց բոլոր հարցերն այսօր:
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Դիեգո Մարադոնան շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին՝ ֆուտբոլ վերադարձի կապակցությամբ:
Մադրիդի «Ռեալն» առաջին խաղում հեշտությամբ կարողացավ հաղթել ԱՊՈԵԼ-ին: Կհաջողվի՞ մադրիդցիներին կրկնել հեշտ հաղթանակն իր համար այս դժվար ժամանակահատվածում:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմը հետագա հանդիպումներում չի կորցնի կենտրոնացումը և ինքնավստահության պատճառով չի ցուցադրի վատ ցուցանիշներ:
«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան նման չէ «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդին, ում հետ Բենիտեսը նախկինում աշխատել է մերսիսայդյան թիմում:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոստովանել է, որ իր թիմը դեռ հեռու է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի դարաշրջանի մակարդակից, բայց կարծում է, որ Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ մանկունյանցիները ճիշտ ուղու վրա են գտնվում:
Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջատար բասկետբոլիստ Ռայան Բոթրայթն այլևս չի խաղա ազգային թիմում: Այս մասին հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հաղորդել է, որ չի պատրաստվում շտապել խաղային կարիերան ավարտելուց հետո իր ապագայի մասին որոշում կայացնելիս:
«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն չի մասնակցի Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպմանը, քանի որ ստացել է իր 5-րդ դեղին քարտը: Ըստ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը բողոքարկել է Պիկեի դեղին քարտը: Իրականում Պիկեն խախտել էր կանոնները, սակայն դա կատալան ֆուտբոլիստի առաջին խախտումն էր, և ոչ բոլոր մրցավարները նման խախտման համար ցույց կտային դեղին քարտ:
Իտալացի ֆուտբոլիստներ Ջանլուիջի Բուֆֆոնն և Անդրեա Բարցալին չեն մասնակցել իտալական Ա սերիայի 13-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ հանդիպմանը: Ֆուտբոլիստները չունեին վնասվածքներ և որակազրկված չէին:
Թենիսիստը և լողորդուհին արժանացան կյանքում ամենապատվավոր կոչմանը: Իսպանական սպորտային պարբերական AS-ը 50-ամյակի պատվին սահմանել է մրցանակ վերջին 50 տարիների՝ երկրի լավագույն մարզիկների համար:
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատմել է, որ չի ցանկանում հեռանալ ակումբից: Վերջին ժամանակներում սկսել են շշուկներ հայտնվել այն մասին, որ Հարի Քեյնի նկատմամբ հավակնություններ ունի Մադրիդի «Ռեալը», սակայն «Տոտենհեմի» առաջատարը, ըստ իր խոսքերի, մտադիր է շարունակել ելույթ ունենալ իր ներկայիս ակումբում:
ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան փորձում է փարիզյան ակումբ տանել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին:
Հարձակվողն անհանգստանում է խաղաժամանակի քիչ քանակության պատճառով: «Լիվերպուլի» հարձակվող Դենիել Սթարիջը մտադիր է փոխել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ռայան Գիգսի թեկնածությունը նույնպես դիտարկվում է: Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին կարող է գլխավորել Ուելսի հավաքականը, որը նոր գլխավոր մարզիչ է փնտրում Քրիս Քոուլմանին հեռացնելուց հետո:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի` «Ատլետիկոյի» հետ խաղում քթի վնասվածք էր ստացել: Ըստ տեղեկությունների՝ Ռամոսն ունի քթի կոտրվածք:
Անգլիական «The Sun» հանդեսն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Թենիսի տարվա ամփոփիչ ATP մրցաշարի հաղթող է դարձել Գրիգոր Դիմիտրովը:
Ռաֆայել Վարանը հիանում է մադրիդցիների մարզչով և ըստ պաշտպանի խոսքերի՝ ոչ միայն ինքը:
Իսպանացին բարձր է գնահատում երիտասարդ բրազիլացի հարձակվողին:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամառ ուզում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին: