Բաժիններ՝

Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում` չընդգրկվելով լավագույն 10-յակում:

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 12-րդ տեղում է: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան, Շախրիյար Մամեդյարովը,Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 շախմատիստների մեջ են մտել նաև Գաբրիել Սարգսյանը (58-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (85-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (98-րդ տեղ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս