38-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհին
Գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։
Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ հատվածում պարեկները հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 5,5 գրամ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

