
«Կծախսենք շատ, գուցե 1 միլիարդ ֆունտ, կամ՝ ավելին». Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է այն մասին, որ մանչեսթերյան ակումբը կարող է միլիոնավոր դոլարներ ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:
«Մի անհանգստացեք, դա մեր ակումբի համար ուղղակի փողեր են: Պատրաստվում ենք ծախսել շատ, այդ թվում՝ նաև մյուս մրցաշրջանում: Գուցե մեկ միլիարդ ֆունտ կամ՝ ավելին»,- ժպիտով հայտնել է Գվարդիոլան:
Ավելի ուշ Գվարդիոլան արդեն լուրջ պատասխանել է այն հարցին, թե քանի նոր ֆուտբոլիստ է իրեն անհրաժեշտ: «Մենք ունենք որոշ բաների կարիք, միայն մի քանի շտրիխներ: Գուցե մեկ կամ երկու ֆուտբլիստ, դրանից ոչ ավելին»,- նշել է մարզիչը:
Սիրարփի Աղաբաբյան