Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբիշներ շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը պայքարը կսկսեն Հայաստանի ևս 4 մարզիկ. Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչից` մրցելով Իսրայելը ներկայացնող հայազգի Ռոբերտ Ավանեսյանի հետ:

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Ցիոբանույի, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը` սերբ Մատե Նեմեշի հետ: 82 կգ քաշային աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով խորվաթ Բոզո Ստարչեւիչի հետ:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում: Այն մեկնարկել է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի6-ին: Հայաստանն այս առաջնությանը ներկայացելէ 7 մարզիկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031