
Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Պորտու»-ի դեմ խաղին և ստացել դեղին քարտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու» -ի հերթական խաղին:
Ֆուտբոլի Պորտուգալիայի 32-րդ տուրում «Մարիտիմու»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել է «Պորտու»-ին:
Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին, ինչպես նաև ստացավ դեղին քարտ:
Այս պարտությունից հետո «Մարիտիմու»-ն 6-րդ տեղում է: