Չինական ակումբը Վենգերին առաջարկել է ամենաբարձր աշխատավարձն աշխարհում
Ֆրանսիացին շանս ունի լավ գումար աշխատել թոռների համար:
Չինական Սուպերլիգայի ակումբներից մեկն Արսեն Վենգերին առաջարկել է աշխատավարձ, որը կդարձնի նրան աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, չտալով ակումբի անունը, Վենգերը Չինաստանում կարող է վաստակել ավելի շատ, քան Մարչելո Լիպին (այսինքն ավելի շատ, քան տարեկան 24 մլն ֆունտը): Բայց հավանական է, որ ֆրանսիացին հրաժարվի այդ առաջարկից՝ Ֆրանսիայի կամ Իսպանիայի առաջնությունում աշխատելու համար:
Վենգերն աշխատում է «Արսենալում» 1996 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը