ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ տեխնիկական բանակցությունների վերսկսման մոտավոր ամսաթիվը

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի մանրամասների շուրջ տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն ամսվա վերջին։ Դրա մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է Reuters գործակալությունը։

Քուվեյթում լրագրողների հետ զրույցում՝ նախքան Բահրեյն թռչելը, նա հայտարարել է, որ աշխատանքային տեխնիկական խմբերը կշարունակեն խորհրդակցությունները «ամսվա վերջին»՝ ենթադրաբար հունիսի 29-ին կամ 30-ին։ Ըստ նրա՝ բանակցություններն ընթանում են մի քանի ուղղություններով, իսկ խմբերն իրենք բաժանված են ըստ թեմատիկ բլոկների։

Ռուբիոն նշել է նաև, որ շփումների հաջորդ փուլերը, ըստ ամենայնի, դարձյալ կանցկացվեն Շվեյցարիայում։ Միաժամանակ, նա հստակեցրել է, որ անձամբ չի մասնակցելու այդ տեխնիկական քննարկումներին։

«Մենք չենք ձեռնարկի ոչինչ, ինչը կխաթարի տարածաշրջանում մեր դաշնակիցների անվտանգությունը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը ձգտում է համակարգման Պարսից ծոցի իր գործընկերների հետ և Թեհրանի հետ համաձայնագրի շուրջ աշխատելիս հաշվի է առնում նրանց մտահոգությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930