Բաժիններ՝

Ոստիկանությունը կերաշխավորի «Լիվերպուլ»-«Ռոմա» ֆուտբոլային հանդիպման երկրպագուների անվտանգությունը

Ոստիկանությունը հայտարարել է, որ Հռոմում կարող է երաշխավորել «Լիվերպուլ»-ի երկրպագուների անվտանգությունը այնքան, որքան նրանք կշարժվեն Իտալիայի կանոններով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

«Լիվերպուլ»-ը վաճառել է 5000 տոմս մայիսի 2-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչի համար:

Հանրային կարգի պահպանման հանձնակատար Ջորջիո Լուչիանին BBC-ի թղթակցին հայտնել է, որ խաղին հետևելու է 1200 ոստիկան: Նա նշել է նաև, որ իրենք նման միջոցառումներ կազմակերպելու փորձ ունեն: «Հռոմի մարաթոնի համար մենք կազմակերպել էինք ավելի քան 1000 մարդկանցով ոստիկանական ծառայություն»,-ասել է նա:

Նշել են, որ կարող են երաշխավորել «Լիվերպուլ»-ին աջակցողների ապահովությունը, եթե նրանք հարգեն կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս