Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել
Այսօր՝ հունիսի 24-ին, ուժեղ քամու պատճառով վնասներ են պատճառվել նաև Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամու հետևանքով տապալվել են մի քանի ծառեր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավելի քան 2 ժամ է, ինչ Մեծամորի քաղաքապետարանից որևէ պաշտոնյա չի մոտեցել, որպեսզի հեռացնի տապալված ու վնասված ծառերը։

