Կլասիկոն այլևս այնպես չի ընկալվում, ինչպես նախկինում. Մոուրինյու
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլային աշխարհում իսպանական Էլ Կլասիկոյի՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև դիմակայության նշանակության և փոփոխությունների մասին։
«Կլասիկոն այլևս այնպես չի ընկալվում, ինչպես նախկինում։ Այն ժամանակ աշխարհը կարծես քարանում էր։ Ընդ որում՝ ոչ միայն Մադրիդը, Բարսելոնան կամ Իսպանիան, այլև ողջ աշխարհը։ Մարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներին»,- նշել է պորտուգալացի մասնագետը Vanity Fair-ին տված հարցազրույցում։
Մոուրինյուն նաև ընդգծել է լեգենդար ֆուտբոլիստների դերը և բավականին ինտրիգային համեմատություն անցկացրել իսպանական երկու գրանդ ակումբների միջև.
«Իհարկե, Կրիշտիանուն և Մեսսին իսկական կուռքեր էին։ Նրանք աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն էին։ Մադրիդի «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է։ Իսկ «Բարսելոնան» աշխարհի լավագույններից մեկն է… «Ռեալից» հետո»։
ArmSport

