
ՊՍԺ-ն Վենգերին առաջարկել է գլխավոր տնօրենի պաշտոնը, բայց Արսենն ուզում է շարունակել մարզչական կարիերան

Փարիզեցիները երազում են մեկ թիմում տեսնել Տուխելին և Վենգերին: ՊՍԺ-ն մտադիր է Արսեն Վենգերին հրավիրել ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնին: ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ընկերություն է անում մարզչի հետ և ուզում է թիմում պաշտոն գտնել նրա համար այն բանից հետո, երբ ֆրանսիացին կհեռանա «Արսենալից»:
Փարիզյան ակումբն արդեն պայմանավորվածություն ունի Թոմաս Տուխելի հետ, իսկ Վենգերին տեսնում է՝ որպես կապող օղակ մարզչի և ակումբի բարձրագույն ղեկավարության միջև: Բայց, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Վենգերը պատրաստվում է շարունակել մարզչական կարիերան: Վենգերը կհեռանա «Արսենալից» 22 տարի աշխատելուց հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը