Վերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել նավթ է անցել. ԱՄՆ էներգետիկայի նախարար

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել հում նավթ է անցել: Դրա մասին նա հայտնել է Նյու Յորքում անցկացվող Reuters Global Energy Forum էներգետիկ համաժողովի ժամանակ։

Ըստ Ռայթի՝ այս ռազմավարական կարևորություն ունեցող ծովային ուղիով նավթափոխադրումների բնականոն ծավալներին վերադառնալու հնարավոր ուշացումները կարող են կապված լինել նեղուցի ջրային տարածքում իրանական ականների տեղադրման հետ։

Հորմուզի նեղուցը մնում է համաշխարհային նավթ առևտրի առանցքային երթուղիներից մեկը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների զգալի մասը։ Երթուղու աշխատանքում ցանկացած խափանում մտահոգություն է առաջացնում էներգակիրների համաշխարհային շուկաներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930