Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռեց Առուշան Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով` այսինքն դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Հայկանուշ Սիմոնյանը միջնորդել էր դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ և որ իրեն առաջադրված մեղադրանքում լիովին մեղավոր է ճանաչում:
Այսօր՝ ապրիլի 28-ին, Գյումրիում է եղել նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում պատրաստած ֆոտոռեպորտաժը՝ կարող եք դիտել ստորև:
ՃՈ 2-րդ վաշտի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել Mercedes, BMW X5, Lexus, Land Crauser, Mercedes G500 և այլ մակնիշի և համարանիշների ավտոմեքենաներ, որոնք տեղափոխվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շտաբից:
Ըստ մեղադրական եզրակացության, նա 2012թ ընթացքում իր տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած 3 անչափահաս բնակիչների հետ:
Ապրիլի 25-ին, ժամը 22.00-ին, խուզարկություն է կատարվել Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 12 մմ տրամաչափի որսորդական 10 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման 1 փամփուշտ:
Ձեռնարկած օպերատիվ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում արդեն լուսաբացին կենտրոնական ոստիկանություն է ներկայացել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, սակայն Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող, 30-ամյա Հովհաննես Միսակյանը:
«Երեկ՝ ապրիլի 26-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ տվյալները, կեղծ դրամներ իրացնելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցի բնակիչ 22-ամյա Կարինե Անդրեսյանին»:
Ինձ մոտիկանում են հաճախորդներ, դիմացի սեղանից: Երկու տղա են մոտենում ինձ և ասում, որ այդ սեղանի կողմից հայհոյանքնր են լսել: Նույն բանը ինձ ասած է լինում նաև Ալիկը:
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտ նկատել են երիտասարդի, որը մի կնոջ պարանոցից բացահայտ պոկելով վզնոցը՝ դիմել է փախուստի:
Ապրիլի 23-ին կեսօրին Գյումրու կենտրոնում՝ Շիրակացի փողոցում, հնչած կրակոցների փաստով ևս մեկ քաղաքացու այսօր ձերբակալել են:
Երեկ կեսգիշերին մոտ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ազատ է արձակվել Ոստիկանության քաղաքային բաժնից: Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը «Փաստինֆոյի» հետ հեռախոսազրույցում հաստատել է այս տեղեկությունը` հավելելով, որ ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլև շատ ուրիշներ բերման են ենթարկվել ոստիկանություն, հարցաքննվել և ազատ արձակվել: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի […]
Վարդան Ղուկասյանը, նրա որդին, եղբորորդին և տարբեր տվյալներով էլի 7-20 հոգի ժամը 20-21-ի հատվածում բերման էին ենթարկվել Ոստիկանության քաղաքային բաժին, այսօր Գյումրու Շիրակաի փողոցի 54Բ շենքի տարածքում տեղի ունեցած հրաձգության և սպանության գործով հարցաքննվելու:
Ձեռնարկվում են օպերատիվ քննչական հետախուզական միջոցառումներ՝ ավազակային հարձակում կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ապրիլի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վնասվածքից տեղում մահացած 19-ամյա Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր կեսօրին:
Ապարան քաղաքի բնակիչ Գևորգ Եզնակյանին 21.03.2012թ. մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ 09.11.2012թ. հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը և քրեական գործով վարույթը 21.11.2012թ. կասեցվել:
Ոստիկանությունը տարածել է փախուստի դիմած կալանավորի լուսանկարը եւ խնդրում հետախուզվողի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալու դեպքում դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լ.Թադևոսյանի նախագահությամբ, մերժել է ամբաստանյալ Ս.Ղազարյանի վերաքննիչ բողոքը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Աշխատասենյակում Գարիկ Մելիքսեթյանը ծեծի է ենթարկել 60-ամյա Արտակ Հակոբյանին, վերցրել անձնագիրը, բջջային հեռախոսը, դրամապանակը` 32 000 ռուբլի գումարով ու մյուս անձնական իրերը, ահաբեկել` ասելով, որ ոչ մի տեղ չպատմի կատարվածի մասին ու դուրս հրավիրել հյուպատոսարանից:
Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի նախկին վարորդ Հմայակ Միքայելյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման` միաժամանակ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
«Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ոչ միայն անդրադարձել է Սահմանադրությանը հակասող օրենսդրական դրույթներին, այլև իր սահմանդրաիրավական կարգավիճակի սահմաններում ամրագրել է իրավական դիրքորոշումներ, որոնք միտված են օրինաստեղծ մարմնի գործունեությունն առավել ժողովրդավար ու միջազգային չափանիշներին համարժեք դարձնելու գերխնդրի լուծմանը»:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ`անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու դեպքերի առթիվ:
Տաշիրի բժշկական կենտրոնում հայտնաբերված չարաշահման դեպքերի առիթով Լոռու մարզի նորանշանակ դատախազ Հակոբ Ղարախանյանը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:
Հ. Ներսիսյանը ուշագնաց է եղել, իսկ երիտասարդին թվացել է, որ նա արդեն մահացել է ու թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է:
«Ինչո՞ւ է Խ.Ազիզյանն իր դեմ մեղադրական ցուցմունքներ տվել»՝ հարցին ի պատասխան Ս.Գևորգյանը նշեց՝ «իր կաշին էր փրկում»:
Ապրիլի 18-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1974 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
«ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են»:
Ա. Կաբալյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ այժմ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «մաքուր»է համարում Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին։