Զ. Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2014 թ. մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ամբողջությամբ՝ այստեղ.