Բաժիններ՝

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա հոսպիտալացվել է․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մարտին Սիմոնյանին։

Վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթԱղբյուրի տեղեկություններով վարորդ Ե. Սերոբյանը աշխատում է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, իսկ նրա տղան՝ Ժորժիկ Սերոբյանը աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում որպես բժիշկ, ով նախկինում զբաղեցրել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31