Բաժիններ՝

Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել

Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգում տղամարդկանց համար արգելք է սահմանվել։ Բազմաթիվ բողոքներ են հնչել, ինչից հետո Բաթմանի «TOKİ» բնակելի համալիրի կառուցապատող ընկերությունը որոշում է կայացրել տղամարդականց արգելել շորտիկ հագնել շենքի տարածքում, գրում է Ermenihaber.am-ը։

Որոշման մասին բնակիչներին իրազեկվել է WhatsApp -ի միջոցով։ Դա դժգոհությունների տեղիք է տվել ու բնակիչները նշել են, որ դա սահմանափակում է իրենց անձնական ազատությունը և հագուստի ընտրությունը։

Ոմանք էլ նշել են, որ համամիտ են կայացրած որոշման հետ ու համատեղ բնակելի տարածքներում կարող են սահմանվել ընդհանուր կանոններ։ Ուստի պետք է հետևեն, որ տղամարդիկ շորտիկով չշրջեն համալիրի տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31