Պաշտոնյան ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունն առ այն, որ քրեական գործը հարուցվել է 14 000 ԱՄՆ դոլարի դիմաց դատապարտյալներից մեկին ազատելու խոստման հետ կապված:
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:
Aravot.am-ի տեղեկություններով` արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ:
Լիլիկ Սիմիդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ առաջին մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Մասիսի բժշկական կենտրոնում մահացած 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի հարազատները պահանջում են բուժանձնակազմի՝ բուժող բժշկի և մնացած բժիշկների դեմ մեղադրանք առաջադրել և լուծել նրանց խափանման միջոցի հարցերը:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը դիմել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել գողության մի գործ, ըստ որի տնվորը վարձակալած բնակարանը տանտիրոջ պահանջով լքելուց առաջ գողացել է կենցաղային իրերը:
Ուսումնասիրությունն իրականացվել է թատրոնի աշխատակցի դիմում-բողոքի հիման վրա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ՝ ՀՀպետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Էդիկի Ղուկասյանիկողմից բազմաթիվ քաղաքացիներից փոխառությամբ ձեռք բերած դրամականմիջոցներն իր տնօրինած գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերումշրջանառելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու,ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներհափշտակելու և այլ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
Մոսկվայի Lotte Plaza Hotel հյուրանոցի մոտակայքում սպանել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի եղբորը` հայտնի գործարար Հովիկ Մուրադյանին:
«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվել է. դատարան չէին ներկայացել դատավարության կողմերը: 168.am-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրեցին, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 18-ին:
Ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցման մեջ նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանին սպանելու սպառնալիքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված հաղորդումների կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր և իր ձևակերպմամբ`«անհրաժեշտությունից ելնելով` բացատրություն տալու համար» Ժիրայր Սեֆիլյանին 2013 թ. հունիսի 11-ին, ժամը 11-ին հրավիրել է Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունք:
Գործով զեկուցող` ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 16-ը` լրացուցիչ փաստաթղթերի, հատկապես` միջազգային փորձի, ուսումնասիրության անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Երեխաներից մեկին վիրահատում են այս պահին, մյուսն էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական և սպասարկող անձնակազմի` նույն հաստիքով ձևակերպված մի շարք աշխատողների աշխատավարձեր տարբեր չափով են հաշվարկվում:
Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար:
Իմանալով, որ ազգականը պոռնկությամբ է զբաղվում` որոշել է այն ծառայեցնել իր շահին և հնագույն արհեստն իր համար վերածել բիզնեսի:
ՀՀ Ոստիկանապետի հրամանով՝ Անդրանիկ Ազիբեկյանը ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Իջևանի բաժնի պետ
Հունիսի 7-ին, ժամը 01.20-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն:
Գորիսում բազում հանցագործություններ կան քողարկված, որոնց կնքահայրը Սուրիկ Խաչատրյանն է, և դրանք կբացահայտվեն ու կբարձրաձայնվեն միայն այն ժամանակ, երբ հանցագործի ձեռք ու ոտքը կապած տեսնեն գորիսեցիները: Այս կարծիքին է Գորիսի 4-րդ դպրոցի նախկին տնօրեն և պատերազմի տարիներին ռազմական թղթակից Հասմիկ Բաբաջանյանը:
«Տվյալ դեպքում, մեր կարծիքով, հատուկ և դիտավորյալ մեղադրող կողմը մեղադրական եզրակացությունում շարադրել է բոլոր մեղադրյալներին բերող ապացույցները, այն էլ՝ խառը հերթականությամբ դրանց անունը դնելով՝ Սեդրակյանի, Հարությունյանի և Պողոսյանի մեղքը հիմնավորող ապացույցներ: Այդպիսի դատավարական սոփեստությունը, հարգելի՛ դատարան, անթույլատրելի է»
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 6-ից 7-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը, իսկ կողոպուտի` 1 և խարդախության 7 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 6 դեպք:
Այսօր՝ հունիսի 7-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել։
Դատավոր վճռել է բավարարել Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Ալվարդ Մելքոնյանի, Էմմա Շաբոյանի, Նունե Սարգսյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին` նոտարներին պարտավորեցնելով ազատել Երևան քաղաքի, Մ.Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի թիվ 162 տարածքը, այն վերադարձնելով Երևան համայնքին։
«Ա1+»-ի ձեռքի տակ է հայտնվել Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան միջադեպի տեսագրությունը։
Իրավաբան Արա Ղազարյանը էթիկայի առումով անհարիր է որակել Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, իսկ խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը:
Հունիսի 4-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ավանի Դուրյան թաղամասի շենքերից մեկից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Տիգրան Հակոբյանին