Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալված Գոռ Առաքելյանին մեղադրանք չի առաջադրվել

Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտակայքում հնչած կրակոցների գործով ձերբակալված Գոռ Առաքելյանին մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, որ Գոռ Առաքելյանն այժմ ձերբակալված է:

Ըստ ոստիկանության՝ Գոռ Առաքելյանը, բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Նա ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:

Հիշեցնենք, որ Վերնիսաժի մոտ կրակոցները հնչել էին մայիսի 17-ին. տուժել էր հինգ անձ, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս