Արագածոտնի բնակիչուհին սուտ մատնություն է արել, թե տղամարդը խաբեությամբ իրեն տեղափոխել է Նոր Նորքի 2 զանգված ու բռնաբարել

Դատարան է ուղարկվել Արագածոտնի մսրզի բնակչուհու վերաբերյալ քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին, և գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու հանգամանքը, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ մի տղամարդ Երևանի Աբովյան փողոցից խաբեության իրեն տեղափոխել է Նոր Նորքի 2 զանգված, որտեղ գտնվող բնակարաններից մեկում իր կամքին հակառակ ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելով սեռական հարաբերությունն է ունեցել իր հետ:

Արագածոտնի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար, որը զուգորդվել է անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով (ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս