Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ավանի ոստիկանություն են բերման ենթարկել Աճառյան փողոցի բնակիչներ 18-ամյա Արթուր Նաղդալյանին՝ մականունը՝ Տուլո և դարձյալ 18-ամյա Երջանիկ Մանուկյանին՝ մականունը՝ Չխկո:
Հերթական խախտումն է գրանցվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքում: Այս անգամ այն արձանագրել է հանձնաժողով դիմած քաղաքացին:
Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են տուրքի գանձումը` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակչուհի Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:
Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և օրենքով սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները հետևյալ դեպքերում.
Շենգավիթի դատախազը պայքար է սկսել համայնքի մարմնավաճառների ու նրանց հովանավորողների դեմ: Իր այս մտադրությունը «Փաստիֆո»-ի հետ զրույցում բացահայտել է մայրաքաղաքի այդ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը:
Ilur.am-ի թղթակիցը Մաշտոցի պողոտայում երեկ ֆիքսել է այս տեսարանը
Արարատի և Վայոց-Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 20-ամյա Կարեն Հարությունյանի գործի քննությունը:
Աղբյուրի տեղեկություններով, արժեքավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավել է, սակայն Շերիֆին հաջողվել է հատել Հայաստանի սահմանը և հեռանալ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդները վճարել են վարչական տուգանքները, բայց գումարը` ավելի քան 5 միլիոն դրամ, այդպես էլ տեղ չի հասել:
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որով Դ. Թամրազյանը սառնասրտորեն կտրել է երիտասարդ աղջկա կոկորդը, որից հետո դին այրելով դուրս է եկել բնակարանից և այնտեղից հեռացել տաքսիով:
«Ջա Մյուզիք» տեսասկավառակների վաճառքի և վարձույթի խանութի վաճառող Արթուր Մովսիսյանը մեղադրվում է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր պարունակող թվով երկու լազերային սկավառակներ ապօրինի տարածելու մեջ:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Դանիել Իոաննիսյանը մայիսի 10-ին դիմել էր ԿԸՀ՝ խնդրելով անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունները և կայացնել վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում։
Մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում:
ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:
Սպանությունը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ: Այն կատարել է Տիգրան Մելիքյանը, ով աշխատում է ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության Վանաձորի տարածքային բաժնում՝ որպես էկոլոգիայի տեսուչ:
Երեկ՝ մայիսի 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Արմավիրի մարզում հայտնաբերել են 2010 թ-ից սպանության հատկանիշներով որոնվող մի քաղաքացու:
Դատավոր Արշակ Վարդանյանը 6 ժամից ավելի դատական դռնփակ նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից հետո բավարարել է միջնորդությունը, և նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, որտեղից էլ տեղափոխվելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո այս շաբաթ ավարտվեց Տավուշի մարզի «Մեհրաբներ» կոչվող զորամասում 2010 թ-ի հուլիսի 27-ին հրազենից մահացած ՀՀ Զինված ուժերի լեյտենանտ և սպա, արևելագետ Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը:
Դիտավորությամբ Ա.Մանվելյանին սպանելուց հետո, ամբաստանյալ Խ.Գևորգյանը ժամը 08–ի սահմաններում դուրս գալով տանից, դիմել է փախուստի:
Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, նույն վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ոստիկանություն են բերման ենթարկել Դ. Զ-ին, Վ. Ք.-ին, Ա. Ս.-ին, Կ. Դ.-ին, Ս. Վ.-ին, Վ, Դ.-ին, Ա. Դ.-ին և Վ. Թ.-ին:
Մ. Բաղրամյանը Կարեն Հովհաննիսյանից տարիներ առաջ գնել է «ВАЗ 21 06» մակնիշի ավտոմեքենա, որի չվճարած գումարը փակելու նպատակով 2011-ի սեպտեմբերին նրան նյութապես շահագրգռելու միջոցով դրդել է քեռակնոջ՝ Լիաննա Խալաֆյանի բնակարանից գողանալ ոսկյա և արծաթյա զարդերը:
Պատմամշակույթային արժեք համարվող կառույցի վրա, կառուցված հարկին, կարծես թե նորերն են ավելանում:
Է. Անտոնյանն ու նրա ուղևորներ Գոհար Գրիգորյանը, 3 տարեկան Գոռ Անտոնյանը և 10 ամսական Ջոն Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Իսպանական բանտում երեք տարի դատին սպասող՝ Վսրաստանի քաղաքացի Կախաբեր Շուշանաշվիլին ազատ է արձակվել։ Հետաքննությունը չի կարողացել սահմանված ժամկետում բավարար ապացույցներ հավաքել։
Օրենքը սպառիչ սահմանել է այն դեպքերը, երբ արգելվում է տրանսպորտային միջոցի երթևեկությունը:
Վլադիմիր Գասպարյանը բավարարել է Հովհաննես Քոչարյանի դիմումը, և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը ազատվել է ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Անձնագրային և վիզաների վարչության պետ:
Ստացվել են նաև մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ: