Ֆրանսիացի փաստաբանը չի հասկանում՝ ինչո՞ւ է Վարդան Պետրոսյանը գտնվում կալանքի տակ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանը դատարանում միջնորդություն էր ներկայացնում: Ըստ թարգմանչի՝ փաստաբանը նշեց, որ թե ինքը, թե Վարդան Պետրոսյանը չեն հասկանում՝ ինչո՞ւ է Վարդան Պետրոսյանը գտնվում կալանքի տակ: Միջնորդության ներկայացմանը, սակայն, միջամտեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ ծանոթ է ֆրանսիացի փաստաբանի միջնորդության բովանդակությանը, և դատարանում կատարվող թարգմանությունը լիարժեք և ճիշտ չի կատարվում: Ն. Բաղդասարյանը միջնորդեց հետաձգել գործի քննությունը և նոր թարգմանիչ հրավիրել:
Ընդմիջումից հետո Նիկոլայ Բաղդասարայնը ետ վերցրեց գործի քննությունը հետաձգելու մասին իր միջնորդությունը՝ նշելով, որ ֆրանսիացի փաստաբանը կիրակի օրը գնալու է Հայաստանից: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց, որ այս թարգմանչի ներկայությամբ նիստը կարող է շարունակվել:
Պաշտպանը շարունակվեց իր միջնորդությունը՝ նշելով, որ անձին նախնական կալանքի տակ պահելու չափանիշներից են տուժողների և վկաների վրա ճնշումներ գործադրելու հանգամանքը, ինչպես նաև դատավարությունից խուսափելու հանգամանքը:
Փաստաբանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանը վկաների վրա ճնշում գործադրելու միջոց չունի, քանի որ նրանք արդեն լսվել են: Ֆրանսիացի փաստաբանը, սակայն, ասաց, որ այլևս չի ցանկանում ներկայացնել իր միջնորդությունը:
Դատարանը որոշեց դիմել ՀՀ դատական դեպարտամենտին՝ հայերենից ֆրանսերեն և հակառակը՝ բանավոր և գրավոր թարգմանություններ կատարող թարգմանչի ուղարկելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 20ին: