Ստացվել են մի շարք բողոքներ ճանապարհների՝ մասնավորապես գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ:
Կադոն այդ ամենը կազմակերպել է ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա պատիժ է կրում ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
«Ստրոյ մաստեր դամաֆոն» ՍՊ ընկերությունը և նրա ներկայացուցիչները գտնում էին, որ Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացված ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում Ընկերությանը պատճառվել է վնաս:
Դատարանի վճռով` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը» գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերին պետք է 14.8 մլն դրամ փոխհատուցի:
Վերաքննիչ դատարանը մերժեց երկու կողմերի վերաքննիչ բողոքներն էլ:
Երևանի Մալաթիայի նախկին թաղապետի որդի Անդրանիկ Զատիկյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա:
Այսօր՝ մարտի 26-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողությունների արդյունքում հայտնաբերել են Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Աղաջանյանին:
Նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Փոխգնդապետ Ս.Մ.-ն ձերբակալվել է:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Հ.-ի:
Գ.Քոչարյանը, 2012թ. մարտին, ներկայանալով իբրև մտերիմ անձ, մուտք է գործել Ս.Հովհաննիսյանի տուն, վերջինիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կապել ձեռքերը, որից հետո հափշտակել է ոսկե շղթան ու կախազարդը, ապա դիմել է փախուստի։
Մայրը, տեղեկանալով աղջկա հետ կատարվածի մասին, դիմել է տեղի ոստիկանություն, ինչին հետևել են ոստիկանական գործողությունները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 202-րդ և 203-րդ հոդվածներով` 25.03.2013թ. որոշում է կայացվել Դ.Մելիք-Ստեփանյանին ներգրավել է որպես մեղադրյալ:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ, քննվում է «Արտաշատ ԲԿ» շտապօգնության կայանի աշխատողների «հակամարտության» գործը:
Այսօր հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արել Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանին:
ՀՀ ՊՆ սակրավորները հրթիռները տեղափոխել են անվտանգ տարածք:
Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը:
Տասնյակից ավելի անձինք հյուրանոցային համալիրը վերածել են հասարակաց տան: Նրանց մեծ մասը մարմնավաճառներ են եղել, իսկ նրանց, ովքեր նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն, ինչպես նաև օժանդակել նպաստողին, արդեն մեղադրանք է առաջադրվել:
Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում երկու հոգի մահափորձ են կատարել Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդի 39-ամյա Անուշավան Մանուչարյանի նկատմամբ:
Հանցագործությունը կատարած Վ. Հովհաննիսյանն ու Հ. Հարությունյանը քննիչ Ռ. Գրիգորյանի կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Մարտի 22-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերել են 1985 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Ալեն Մանուկյանը 2012թ. նոյեմբերի 10-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի բնակչուհի Սրբուհի Իսախանյանի հետ և խարդախությամբ նրանից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ ներկայացել է որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար:
Ս. Ափոյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առաձնապես խոշոր չափերով խարդախություն, և 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը:
«Բնակիչները պատմել են, որ Վրեժի մոտ պարբերաբար նոպաներ են լինում, օրինակ` նոպաներից մեկի ժամանակ երիտասարդը կացինով նստել էր տանը, բարձր երաժշտություն էր միացել, նրան հիվանդանոց տեղափոխեցին ոստիկանների օգնությամբ»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց մեղադրյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը: Հաշվի առնելով, որ նա նախաքննության ընթացքում հայտնել էր որոշակի տեղեկություններ, որոնց մասին դատաքննության ընթացքում չէր ասել, դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում Դավիթ Ադամյանը հայտնել էր, թե տեսել է՝ ինչպես է տեղի ունեցել վիճաբանությունը. «Երբ դուրս […]
Դավիթ Ադամյանի խոսքով՝ իրենք դուրս են եկել համալիրից, և Վահե Ավետյանը սկսել է հայհոյել իր ընտանիքին, ինքն էլ մեկ անգամ հարվածել է նրան. Դրանից հետո մոտեցել են անվտանգության աշխատակիցներ Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը։
Գևորգ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ա. Ղասաբյանը, սկսել է սպառնալիքներ տալ ՃՈ աշխատակիցների հասցեին՝ վախեցնելով, թե ինքը «կամանդիր պալկա» է, և եթե նրանք իրեն չթողնեն, ապա առավոտյան զորամասում ինչքան «Միլիցու» երեխեք կան, սաղին …… (սեռական հայհոյանքներ է տվել):
Նա պնդել է, թե լրագրողները իրեն նկարելու փորձ են արել ու երբ ինքը հարցրել է`ինչու եք նկարում, պատասխանել են «МИР ЖИВОТНЫХ» հաղորդման համար:
Ազնիվ խոսք, իրենց փոխարեն ես եմ անհարմար զգում, բայց ի՞նչ արած, պայքարելու եմ մինչև վերջ, առավել ևս, որ ազգանունս խայտառակ անելու մտադրություն ընդհանրապես չունեմ և, ավելին, ես զոռբաներից վախեցող չեմ…