Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան. 7 տարի անց, 8 տարի անց Հայաստանը Եվրոդատարանի կողմից պիտի դատվի

«Ես ուղղակի միջնորդում էի արդարադատության համար: Արդարադատությունն այն չէ, որ գտնեն մեղավորներ, որովհետև անպայման մեղավոր պիտի լինի: Արդարադատությունն այն չէ, որ ասվի՝ գուցե նա ալկոհոլ է օգտագործել այն դեպքում, երբ նա ընդհանրապես չի օգտագործել: Արդարադատությունն այն չէ, որ ասվի, որ կա երկու զոհ, ուրեմն` պիտի մեղավորներ լինեն: Ես միջնորդում էի մի մարդու համար, որն անմեղ է, որը պիտի մահանար և որը մինչև կյանքի վերջը պիտի շարժվի այն մտքով, որ ոչ թե ինքը, այլ իր մեքենան ջահել տղաների է սպանել»,- մայիսի 16-ին Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վ. Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի խոսքերը փոխանցեց թարգմանիչը:

Ինչպես հայտնի է, երեկ փաստաբանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցանկանում էր միջնորդություն ներկայացրել, սակայն դա չկարողացավ անել թարգմանության հետ կապված որոշ խնդիրների պատճառով: Պաշտպանը հավելեց, որ վթարը կարող է լինել նաև այն դեպքում, երբ չկան մեղավորներ:

«Վարդանը մի բանում է իրեն մեղավոր համարում: Ինքը իրեն մեղավոր է ճանաչում այն բանում, որ ինքը կենդանի է, իսկ երկու երիտասարդներ չկան: Եվ դա ինքը պիտի ամբողջ կյանքում կրի»,- ֆրանսիացի փաստաբանի խոքերը փոխանցեց թարգմանիչը:

Նա ապօրինի համարեց որպես խափանման միջոց ընտրված կալանքը: «Նախնական կալանքի հետ կապված ձե րօրենքը նույն է, ինչպես Ֆրանսիայինը: Նույն չափորոշիչներն են, ուրեմն՝ անօրինական է, նրանք էլ գիտեն դրա մասին: 7 տարի անց, 8 տարի անց Հայաստանը Եվրոդատարանի կողմից պիտի դատվի»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս