Բուժման նպատակով 3 մլն տուրիստ մեկնել է Թուրքիա

Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հանդիպել է առողջապահության ոլորտը լուսաբանող լրագրողների հետ։ Նա անդրադարձել է Թուրքիայի առողջապահական համակարգի վերափոխմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մեմիշօղլուն հայտնել է, որ վերջին 25 տարում Թուրքիան վերածվել է այնպիսի մի երկրի, որտեղ առողջապահությունը հասանելի է բոլորի համար։

«Այսօր ավելի քան 3 միլիոն մարդ գալիս է Թուրքիա՝ օգտվելու առողջապահական ծառայություններից։ Հարակից երկրները փորձում են օրինակ վերցնել մեր առողջապահական համակարգից և խնդրում մեր աջակցությունը։ Մենք այնպիսի վիճակում ենք, որ կարող ենք օգնել շատ երկրների»,- նշել է Մեմիշօղլուն։

Նա նաև խոսել է նաև տեղական արտադրության բժշկական սարքավորումների մասին։ Ըստ նրա՝ «Aselsan» ընկերության հետ համատեղ մշակվել է սիրտ-թոքային պոմպ, առանց որի չեն կարող կատարվել սրտի վիրահատություններլ։

«Մենք այժմ սկսել ենք կիրառել այն, իսկ մինչև տարեվերջ էլ կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- հայտնել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31