
Երևանի բնակիչը մեղադրվում է հայտնի նկարիչների ստորագրություններ և հեղինակային տվյալներ կեղծելու և նրանց աշխատանքները բարձր արժեքով վաճառելու մեջ

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ., հանդիսանալով նկարիչների միության անդամ և զբաղվելով գեղանկարչությամբ, 2010թ. նախնական համաձայնության է եկել իր կնոջ հետ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, այն է՝ գեղանկարչության բնագավառում իր մասագիտական գտելիքների օգտագործմամբ դեռևս 2005-2006թթ. ընթացքում ձեռք բերված անհայտ նկարիչների՝ առանց հեղինակային տվյալների և ստորագրությունների նկարների դիմերեսներին և դարձերեսներին կեղծելով նշել հայտնի նկարիչների ստորագրություններ և հեղինակային տվյալներ, դրանք բարձր արժեքով վաճառել՝ որպես ճանաչված նկարիչների աշխատանքներ։
Նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության է եկել իր ամուսնու հետ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, այն է՝ դեռևս 2005-2006թթ. ընթացքում ամուսնու կողմից ձեռք բերված անհայտ նկարիչների՝ առանց հեղինակային տվյալների և ստորագրությունների նկարների դիմերեսներին և դարձերեսներին կեղծելով նշել հայտնի նկարիչների ստորագրություններ և հեղինակային տվյալներ, դրանք բարձր արժեքով վաճառել՝ որպես ճանաչված նկարիչների աշխատանքներ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով խարդախության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մաի 1-ին կետ): Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջող է ընտրվել կալավորումը, կնոջ նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին: