Ապրիլի 4-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել:
Ոստիկանություն դիմելու նախաձեռնողը նույնպես իր կինն է եղել՝ վերջինս իրեն խաբված էր զգում, որ 3500 դոլար կաշառքի գումարից 2500-ն է վերադարձվել, իսկ 1000 դոլարը՝ ոչ:
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախկին կասկածյալ Արտակ Պետրոսյանը ձերբակալվել է, սակայն այլ քրեական գործով:
Մարտունու հիվանդանոցից ձեռք է բերել տեղեկանք, որ իբրև ինքը մահացել է, այդ տեղեկանքն էլ ներյակացրել է զագսի բաժին, որտեղից էլ ստացել մահվան վկայական։
Շուրջ 20 րոպե ոստիկանության աշխատանքը խաթարելու ու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արմեն Խալոյանն այսօր դատապարտվեց 5 տարվա ազատազրկման ու 250 հազար դրամի տուգանքի:
2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է երեք հիմնական իրավական խնդիր՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափություն, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականություն և Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտում:
«Տեղից ո՞վ ռիսկ կենե զորամասի պետին ասի՝ զարթնի՛, էսպես խնդիր կա, գիշեր է, որպեսզի էրեխին սոնոգրաֆիա էնեն: Արել են, ժամը 11-ին են արել: Էլ ո՞ւմ է պետք: Էրեխես արդեն մահանում էր: Ժամերը, րոպեները մարդու կյանքի խնդիր են լուծում»:
Դատարանում հրապարակվեց մահացած Հայկ Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Վերջերս զարմանալի զուգադիպությամբ պարզվեց, որ Հայաստանում հավի մսի իրացմամբ զբաղվող երկու մրցակից ընկերությունների որոշ արտադրատեսակներ վտանգավոր են մարդու առողջության համար:
5 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով Գայդար փողոցի 10 շենքում՝ վերելակի մոտ, հարձակվել են 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են, այնուհետև նրա մոտից հափշատեկել են բջջային հեռախոս և տան բանալիները։
ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պետությանը խոշոր վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրություն, առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ս. Հարությունյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Հենրիկ Օ.-ի և Սուզանա Օ.-ի:
Դուրս է եկել ավտոմեքենայից, սկսել սեռական բնույթի հայհոյանքներ տալ, քաշքշել, պատռել է ծառայողակա համազգեստը, ապա հարվածել և վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնաս։
Շուրջ 30 փաստաբաններ ձեռնամուխ են եղել ընդդեմ Վճռաբեկ դատարանի փաստաբանների գործադուլի նախապատրաստմանը:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:
Սեդա Սաֆարյանը չի բացառում, որ ոստիկանի հետ ընդհարումը նպատակ ուներ թուլացնելու Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի դիրքերը:
«Միաժամանակ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ձեր կողմից ձեռնարկված (ձեռնարկվող) միջոցառումների վերաբերյալ»:
Արդեն 1,5 տարի է անցել «Արայ» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Պետրոսյանի կասկածելի «ինքնասպանությունից», սակայն իրավապահները դեռ նախաքննությունը շարունակում են և որևէ նորություն չունեն:
Պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության 2 օպերլիազորի դեմ գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը գողություն կատարելու պահին բռնել են 3 հոգու:
Մայիսի 23-ին Երևանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, կսկսվի «Մատաղիսի գործով» արդարացվածներն ընդդեմ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայցադիմումի գործով դատաքննությունը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նահապետյանը, տեսնելով, որ Ա. Ավետիսյանը մահացել է, իր մոտ եղած խոհանոցային դանակով փորձել է ինքնասպան լինել՝ հարվածելով իր կրծքավանդակի ձախ շրջանին:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված «Հարսնաքարի» գործով դատական նիստը տեղի չունեցավ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վահե Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Ըստ մեղադրանքի, նա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի պետական գրանցման գործընթացում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները:
«Երևան սիթի» հանրախանութից փորձել են գաղտնի հափշտակել սննդամթերք և կենցաղային պարագաներ:
Բնակիչների մի մասը հակադրվել է մյուսին, արդյունքում սկսվել է մեծ աժիոտաժ հենց համագյուղացիների միջև: Կողմերը սկսեցել են քաշքշել միմյանց, բղավել միմյանց վրա, փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ հասցնել:
Պարտքեր կուտակելուց առաջ պետք է մտածել նաև հետագայում դրանք մարելու մասին: Ակումբային զվարճանքների սիրահար երիտասարդը մտածել էր, բայց, ինչպես ասում են, ունքը շինելու տեղը աչքն էլ հետն էր հանել: