Ամուսինը կնոջը համոզել է իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով կնոջ հետ, շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն` միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, տղամարդը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվեծ ծեծի (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված) և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մաս):
Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը պատժվում է պատժվում է ազատազրկմամբ՝ 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա, իսկ ծեծը՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: