«Հարսնաքարի» գործով ամբաստանյալի մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ. նրան մեղադրանք չի առաջադրվել
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը երեկ Ոստիկանությունում հարցաքննվել է որպես կասկածյալ. նրան ստորագրությամբ բաց են թողել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ նրան մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը) քրեական գործ էր հարուցվել: Հիշեցնենք նաև, որ «Հարսնաքարի» գործով վճիռը հրաարակվել է մարտի 24-ին, որի ընթացքում հնչել են հայհոյանքներ ու անեծքներ: Ներկաներից մեկը նույնիսկ ինչ-որ առարկա էր նետել դատարանի ուղղությամբ: