Այսօր՝ հունիսի 7-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել։
Դատավոր վճռել է բավարարել Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Ալվարդ Մելքոնյանի, Էմմա Շաբոյանի, Նունե Սարգսյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին` նոտարներին պարտավորեցնելով ազատել Երևան քաղաքի, Մ.Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի թիվ 162 տարածքը, այն վերադարձնելով Երևան համայնքին։
«Ա1+»-ի ձեռքի տակ է հայտնվել Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան միջադեպի տեսագրությունը։
Իրավաբան Արա Ղազարյանը էթիկայի առումով անհարիր է որակել Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, իսկ խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը:
Հունիսի 4-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ավանի Դուրյան թաղամասի շենքերից մեկից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Տիգրան Հակոբյանին
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ`վարկային կազմակերպության տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ:
9 տարի է Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի և նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի միջև իրավական հարթության վրա ծագած վեճը` ՀՀ ներպետական դատական ատյաններով մի քանի անգամ անցնելուց հետո էլ չի դադարում:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատաքննությունը: Նիստը հետաձգվեց, քանի որ վկաները դատարան չէին ներկայացել:
Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի հիման վրա գործի այսօր նշանակված դատաքննությունը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:
Հունիսի 3-ին ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի բնակիչ 20 ամյա Արկադիա Ներսիսյանը, և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ 20 ամյա Արտյուշ Վարդանյանը:
«Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա: Կրկին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է»,- ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
Հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Ցողիկ Այվազյանը:
ՀՀ գլխավոր դատախազի` այս տարվա մարտի 21-ի հրամաններով՝ մազրզերում դատախազների փոխատեղումներ եղան. Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը նշանակվեց Շիրակի մարզի դատախազ, իսկ Լոռու դատախազի պաշտոնում նշանակվեց Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը։ Վերջինս պատասխանել է 168.am-ի հարցերին:
Ոստիկանությունն առգրավել է նաև մարզպետի տան դիմաց տեղադրված տեսախցիկների տեսագրությունը։ Ի դեպ, և՛ ոստիկանները, և՛ շարքային գորիսեցիները կարծում են, որ մարզպետի կողմից բեմականացված շոու է այն, որ երբ ոստիկանները ժամանել են նրա տան մոտ, նա մի քանի րոպե անց դուրս է եկել տանից և հայտարարել. «էս ինչ հաշիվ ա»։
Ըստ նախնական վարկածի՝ խանդի պատճառը Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ ոմն Սերյոժայի` իր կնոջ հետ արտամուսնական սիրային կապի մասին շրջանառվող լուրերն էին, որոնք ամուսինը ստուգելու համար սեփական գաղտնի ուսումնասիրություններն էր արել:
Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք:Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի ցանկացել մեկնաբանել այս գիշեր իր տան մոտ կատարված փոխհրաձգությունը, որի արդյունքում մեկ հոգի մահացել է, երկու հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանություն են բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք հարցաքննվում են:
ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ Արտակ Բուդաղյանը նույնպես մահացել է, սակայն 168.am-ին քիչ առաջ զինվորական կենտրոնական հոսպիտալից տեղեկացրին, որ Արտակ Բուդաղյանը ողջ է, նրա վիճակը կայուն ծանր է:
168.am-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է Գորիսի «Սըդըղի գյոլ» կոչվող տարածքում, որտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հավաքվել են ամռան գալուստը նշելու նպատակով:
Կինը փորձել է դիմադրություն ցույց տալ, դանակով հարվածել է ամուսնու թևին, ով թեթև մարմնական վնասվածք է ստացել:
Արկադի Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանը՝ փաստաբան Նարինե Ռշտունու փոխարեն, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել էր:
Ալկոհոլ օգտագործած վիճակում, աղջկա կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած անձիք Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն է և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից:
ՀՀ ՊՆ N զորամասի պահեստապետ, կոչումով ենթասպա, այսինքն՝ զինվորական կոչման բերումով պետ Գագիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել անպարկեշտ ձևով շարքային զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու համար:
Զալինյանը տարիներ շարունակ մտերիմ կապերի մեջ է եղել Վարդան Սեդրակյանի հետ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա սերտ կապեր ունի նաև Ռուսաստանի որոշ քաղաքական ուժերի հետ:
Ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի և փամփուշտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: