Ռուսաստանը Կասպից ծովով՝ նավերով, Իրան է ուղարկում տոննաներով տրոտիլ և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պահեստամասեր. NBC News

Ռուսաստանը Կասպից ծովով՝ նավերով, Իրան է ուղարկում տոննաներով տրոտիլ և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պահեստամասեր։ Այս մասին ասվում է եվրոպական կառավարություններից մեկի պաշտոնական փաստաթղթում, որը հայտնվել է NBC News հեռուստաալիքի տրամադրության տակ։ Նշվում է, որ փաստաթղթում տեղ գտած տեղեկատվության հավաստիությունը հաստատել է արևմտյան մի պաշտոնյա։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մատակարարումներն իրականացվում են Կասպից ծովով՝ ռուսական նավահանգիստներից ուղղակիորեն դեպի Իրան։ Այս երթուղին գործնականում անհասանելի է արևմտյան երկրների վերահսկողության համար և թույլ է տալիս խուսափել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից վերահսկվող միջազգային ծովային ուղիներից։

Հեռուստաալիքը հայտնում է, որ Կասպից ծովով տեղափոխվող փայտե կոնտեյներներով տեղափոխվում են ոչ միայն առևտրային ապրանքներ։ Ռուսաստանը Իրան է փոխադրում պայթուցիկ նյութեր, ԱԹՍ-ների բաղադրիչներ և ռազմամթերք։ Արևմտյան պաշտոնյաները հայտարարում են, որ բեռների տեղափոխման այս գործողությունը վերականգնում է Թեհրանի ռազմական արսենալը, որը, ըստ NBC News-ի, սպառվել էր այս տարի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։

Փաստաթղթում նկարագրվում են մատակարարումները, որոնք ներառում են տրինիտրոտոլուոլ (պայթուցիկ նյութ, որը հայտնի է որպես տրոտիլ), ինչպես նաև Իրանի համար նախատեսված ԱԹՍ-ների մասեր և ռազմամթերք։ Այս նյութերը ճիշտ այն նյութերն են, որոնք անհրաժեշտ են Թեհրանին՝ իր ռազմական պոտենցիալը վերականգնելու համար, իսկ դրանց հասցման համար ընտրված երթուղին պայմանավորված է հենց հանգամանքով, որ արևմտյան ուժերը չկարողանան այն կասեցնել։

Կարդացեք նաև

NBC News-ը նշում է, որ մատակարարվող բաղադրիչների մի մասը նախատեսված է «Շահեդ» տիպի իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությունը վերականգնելու համար։ Հեռուստաալիքի աղբյուրները մատակարարումները դիտարկում են որպես Մոսկվայի և Թեհրանի միջև երկարաժամկետ ռազմական համագործակցության մաս, այլ ոչ թե ժամանակավոր միջոց։

Իրանին փոխանցված նյութերի հստակ ծավալները չեն հրապարակվում։ Ռուսաստանն ու Իրանը չեն պատասխանել փաստաթղթում բերված տվյալների վերաբերյալ NBC News-ի հարցումներին։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31