«Վերքերը մշակում են, վիճակը դեռ կայուն է». Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը չի քանդել բերանի կարերը

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը մինչ այժմ չի քանդել բերանի կարերը: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլելչյանը:

«Վերքերը մշակում են, վիճակը դեռ կայուն է»,- ասաց նա:

Ավելի վաղ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնել էին, որ Դավիթ Խաչատրյանը իր գորչծով մայիսի 8-ի նիստից հետո հացադուլ է հայտարարել և կարել բերանը: Դ. Խաչատրյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Նա մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստից հետո նա նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով արդարություն: Նա նշել է, որ ինքը Լյուքս Ստեփանյանին սպանելու, իսկ Հրաչյա Սարգսյանին վիրավորելու նպատակ չի ունեցել. «Ես ընդունում եմ, որ իմ կատարածը հանցագործություն է, սակայն ես սպանություն չեմ կատարել, այդ մեկ կրակոցն էլ մոտ 30 մետր հեռավորությունից, այն էլ երբ զենքը գտնվել է գոտկատեղիս հատվածում և որի պատճառով վնասվել են իմ երկու մտերիմ ընկերները, պատահականության արդյունք է, ինչը հստատվեց ամբողջ դատաքննության ընթացքում: Հասկանում եմ, որ այնուամենայնիվ այդ ամենը իմ սխալ գործողությունների հետևանք է, դրա համար էլ խնդրում եմ, որ որպեսզի երաշխավորեք և ապահովեք արդար դատաքննության իմ իրավունքը: Ես միայն արդարություն եմ խնդրում»:

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ aravot.am-ի

 

 

Տեսանյութեր

Լրահոս