Վարչական դատարանը խախտել է հրապակայնության սկզբունքը. Գանգատները` ՄԻԵԴ-ի ուշադրության կենտրոնում. «Փաստինֆո»

Փաստաբան Կարեն Մեժլումյանը  երկու տարբեր գործերով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բարձրաձայնելով հրապարակայնության սկզբունքի խախտումների մասին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը նշել է, որ գործերից մեկով տուժել են հողի 13 սեփականատերեր՝ 3 ընտանիք, որոնց  սեփական հողատարածքը պետական կարիքների համար վերցվել է՝ նրանցից «ՏաԹևեր» ճոպանուղու շրջակայքում հյուրանոց կառուցելու համար և վերցվել է չնչին գնով՝ հողի մի քառակուսի մետրը հաշվվել է 80 դրամ՝ «մի ձվի գին»:

Ընդգծելով, որ «ՏաԹևերը» շատ լավ կառույց է ու շատ լավ նախաձեռնություն` Կարեն Մեժլումյանը միաժամանակ նկատեց, որ թեև այդ նախագծի համար ընդհանուր առմամբ 35 մլն դոլար պետք է ծախսվեր, այդպես էր ներկայացվում, սակայն հողի սեփականատերերին 10 000 դոլարից էլ պակաս գումար էին տվել:

Կառավարության ընդունած նորմատիվ ակտը վիճարկվել էր Վարչական դատարանում, հայցը ներկայացվել էր դատարան, ապա կողմը մեկ ամիս անց   գրություն էր ստացել առ այն, թե երբ պետք է հրապարակվի դատարանի որոշումը: Կողմը միջնորդել էր դատարանին հայցը քննել հրապարակային դատաքննության կարգով ու բանավոր ընթացակարգով, բայց ստացել գրավոր մերժում:

Վերաքննիչ դատարանում նույնպես հրապարակային դատաքննություն անցկացնելու նույնաբովանդակ միջնորդությունը մերժվել էր: Վճռաբեկ բողոքում Կարեն Մեժլումյանն ու իր վստահորդները նույն հարցն են բարձրացրել` նշելով, որ դատարանները շփոթել են «բանավորն ու գրավոր ընթացակարգն ու   հրապարակային ու գաղտնի քննությունը»:

Կ.Մեժլումյանը նշել էր, որ, այո, առանձին դեպքերում, ընդ որում, հստակ նշվում է կոնկրետ որ դեպքերում, կարող է դռնփակ նիստ անցկացվել, «բայց նրանք, անունը դնելով գրավոր, ոչ թե  հրապարակային, այլ դռնփակ քննություն են անցկացնում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս