Դատարանը կրկին չբավարարեց Հայկ Մովսիսյանին տուժող ճանաչելու վերաբերյալ բողոքը
Մայիսի 19-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա.Բեկթաշյանի, հրապարակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործով վերջինս մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը:
Հիշեցնենք, որ հիշյալ դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել էին թիվ 62202513 քրեական գործով Հ. Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ, վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը, պարտավորեցնել վերջինիս՝ տրամադրելու կարճված գործի նյութերի պատճենները: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, մերժեց ներկայացված բողոքը և միաժամանակ պարզաբանեց, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ