Սյունիքի մարզի ֆերմեր Ատոմ Առաքելյանը 2010թ. ձեռք էր բերել 33 երինջ, որոնցից 13-ն արդեն անկել են: Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ երինջները ստանալուց 3 օր անց սատկել է առաջինը, 2 օրից` ևս 2-ը, և այդպես շարունակ: Ֆերմերն ահազանգել է Գյուղատնտեսության նախարարություն, որտեղից հանձնաժողով են ուղարկել իրավիճակին ծանոթանալու համար և խորհուրդ են տվել անալիզներ ուղարկել Գորիսում և Երևանում գտնվող լաբորատորիաներ:
Ո՞նց կարելի ա էսպես ապրել, դուռը բացում ենք, ու` հսկայական, խորը փոս: Ինչքա՞ն կարող ենք երեխաներին բակ չթողնել, որ մի բան չպատահի: Կամ ինչպե՞ս կարելի է սպառողների հետ էսպես վարվել: Մեկ ամիս եթե ջրի վարձը չվճարենք՝ մեզ կխեղդեն, բայց տեսեք, թե ինչպե՞ս են վարվում ՀՀ շարքային քաղաքացիների հետ:
Թե ինչու պետք է Տիգրան Սարգսյանը շահագրգիռ լիներ «Նաիրիտի» սնանկացմամբ և ոչնչացմամբ, գիտեն, թերևս, միայն ՀՅԴ խմբակցության պատգամավորները: Բայց նրանք առայժմ գերադասում են դրա մասին չբարձրաձայնել` սպասելով հանձնաժողովի ստեղծմանը:
Վերջին շրջանում մենք ականատեսն ենք ՀՅԴ կուսակցության կողմից դրսևորվող մի գործելաոճի, որը կարելի է անվանել` «հատվածական ընդդիմություն և հատվածական իշխանություն»: Մինչև այժմ ընդունված է եղել կարծել, որ քաղաքական կուսակցությունը կամ իշխանություն է, կամ ընդդիմություն:
Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ ենք անհանգստանում, երբ մեր մեծերից հերթականը հեռանում է կյանքից: Միմյանց հերթ չտալով` գնում էինք Սոս Սարգսյանի ներկայացումների՞ն: Ինչպե՞ս հրաժեշտ տվեցինք մեր ժամանակի մեծագույն երգչուհիներից մեկին` Արաքս Դավթյանին: Հիշո՞ւմ ենք նրան այսօր: Ո՛չ: Ի՞նչն է խանգարում մեծարել ու խոնարհվել իր տեսակով եզակի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի առաջ:
Policy Forum Armenia կենտրոնն իր նկատառումներն է ներկայացրել Հայաստանի կողմից վերջերս թողարկված եվրոպարտատոմսերի կապակցությամբ։
Տևական ժամանակ է` համացանցում, մասնավորապես` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրվում են «Դու միայնակ չես» խորագրով ակցիայի պաստառները, լուսանկարները և ակցիային միանալու կոչեր:
Հարևանուհին ասում է՝ բակի տղաները մի անգամ այս ծեր կնոջն այնպես են ծեծել, որ շտապօգնություն են կանչել:
Ռուս հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայկական առնչությունների մասին եղել են մի շարք հրապարակումներ: Հանրահայտ փաստ է, որ նա մտերմություն ու կապեր է ունեցել բազմաթիվ հայերի հետ:
Մեր չինովնիկներին թվում էր, թե վայել չէ հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի հայրենիք հրապուրել զբոսաշրջիկների, ովքեր կգան մեր միջնադարյան վանքերն ու գյուղական կենցաղը տեսնելու:
«Ելույթներ ու էսսեներ» գրքից վՄարդու երաիմաստավորումը
Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր նկատմամբ ֆիզիակական ուժի գործադրումը Ոստիկանության ծառայողների կողմից իրավաչափ չի եղել: Միևնույն ժամանակ, ըստ Ա. Մարտիրոսյանի, չնայած ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել, այնուամենայնիվ, ինքը չի բողոքարկելու Հատուկ քննչական ծառայության որոշումը` մի քանի պատճառներով:
ԵՄ-ի հետ երկարատև բանակցություններ ունեցանք, բայց, ի վերջո, հավանաբար, այն երաշխիքները չեղան, որ ապագան կապեինք այդ ուղղության հետ: Մնացածը ժամանակը ցույց կտա: Ռուսական ասացվածք կա` от добра добра не ищут: Հիմա մերն է` ՌԴ-ի հետ ունենք որոշակի ձևավորված հարաբերություններ, նաև մեր ժողովուրդն այսօր ավելի շատ ռուսամետ է, 2 մլն հայեր այնտեղ են բնակվում:
Մեր օրերին արդիական է հետևյալ խնդիրը. արդյո՞ք անօրգանական, կապված վիճակում գտնվող յոդը (յոդացված աղ) յուրացվում է օրգանիզմում։ Բազմաթիվ մասնագետներ գտնում են, որ, եթե նույնիսկ յուրացվում է, ապա` ոչ բավարար չափով և, հետևաբար, չի լուծվում օրգանիզմի յոդի սակավությունը լրացնելու հարցը։
«Ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացումն արդեն իսկ բերել է որոշակի դրական տեղաշարժեր: Անցած ամիսների փաստացի պատկերը ցույց է տալիս, որ Երևանի ծննդատներում մենք չենք ունեցել ոչ մի վճարովի ծննդաբերության դեպք, այսինքն՝ դա նշանակում է, որ բոլոր այն դեպքերը, որ մարզից կինը եկել և Երևանում ծննդաբերել է, դա եղել է միմիայն բժշկական ցուցումներով»:
Այս օրերին անվանի լուսանկարիչ Գերման Ավագյանի` «Մահից հետո ծնվածները» նախագիծը ցուցադրվում է Ֆրանսիայում, Ամիեն քաղաքի (Պիկարդիա) «Բրիքեթերի» մշակութային կենտրոնում) «Ֆոտոնալ» (PHOTAUMNALES) միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում:
Ինչո՞ւ մեր նախագահները պետք է միմյանցից խուսափեն, չբարևեն, չնստեն-չքննարկեն, ուրախության սեղանի չնստեն, սպասեն մահանա՞ մեկը, որ գնան թափորին, թաղման արարողությանը մասնակցեն:
Կամ ի՞նչպիսին կարող էր լինել հայկական գինու ճակատագիրը
Շնորհակալ եմ նախագահ Սերժ Սարգսյանից, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի օրը, նա իր իր ելույթում հստակ ընդգծեց Սովետական Հայաստանի ավանդը: Չի կարելի արևն ափով փակել և չտեսնել այն, ինչ կատարվել է Սովետական Հայաստանում, և Սերժ Սարգսյանը հստակ ցույց տվեց, որ դա չի մոռացվելու:
Անկախության օրը մեծ է գայթակղությունը` մատների վրա հաշվել ձեռքբերումները: Ծալում ես մի մատդ, մյուսըգ Երրորդին արդեն լարվում ես: Երկար մտածելուց հետո «հնաբնակ» լրագրողներից ոմանք նկատեցին ազատ խոսքը, անկախ մամուլը` որպես արժեքավոր ձեռքբերում:
Վերջապես կատարվեց կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի (Բաբայան) վաղեմի երազանքը` «Արծվաբերդ» օպերան առաջին անգամ ներկայացվեց հեղինակի հայրենի Արցախում:
Նա դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին. «Բոլորին ներկայացրել եմ, ոչ մեկը ոչ մի արձագանք չի տվել, հիմա էլ ի՞նչ են ուզում, ես չեմ հասկանում»: «Ես այդ մարդկանցից ի՞նչ պահանջեմ… Որովհետև իրենցը չի. տղեն իրենցը չի… Եթե իրենցը լիներ, տեր կկանգնեին»,- հավելեց Ալբերտ Դալլաքյանը:
Դոշաբը պատրաստում են ձմերուկի թարմ հյութից. Եփում են թույլ կրակի վրա և պարբերաբար հեռացնում են վրայի քափը` մինչև հյութի ծավալը նվազի 5-6 անգամ։ Դոշաբը պատրաստ է, երբ դրա կաթիլը չի տարհոսում։ Ձմերուկի դոշաբը լցնում են ապակե տարայի մեջ, իսկ կափարիչի փոխարեն օգտագործում են մաքուր լաթ։ Պահում են հով, չոր տեղում։
Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն. այս բանավեճում կարևոր է ոչ միայն այն, թե ում հետ որքան առևտուր ենք անում, այլ՝ ում ինչ ենք վաճառում
Սկզբունքորեն, ռազմավարական նշանակության խնդիրները պիտի դրվեն հանրաքվեի, և մեր երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելուց հետո այդպես էլ լինելու է: Բայց այսօր խոսել դրա մասին` անհեթեթություն է, որովհետև մենք պետություն չունենք:
Մենք մշտապես հանդես ենք եկել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության օգտին, իհարկե, առանց գույք` պարտքի դիմաց տիպի դրսևորումների: Մաքսային միությանն անդամակցելու շուրջ ավելի առարկայական կարելի է խոսել և դիրքորոշում հայտնել համապատասխան իրավական փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո:
Չնայած Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դեռ չի ազատվել աշխատանքից, իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ նրա փոխարեն չի նշանակվել ՎԴ նախագահ, սակայն Դավիթ Հարությունյանի խորհրդարանական «ժառանգության» բաժանումն արդեն սկսված է: Դ.Հարությունյանն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է և ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
Անվտանգության ապահովումը սեպտեմբերի 3-ից Հայաստանը վերապահել է Ռուսաստանին, որն, ըստ ամենայնի, ցանկացել է, որպեսզի Հայաստանը ցանկանա դիտորդ անդամ դառնալ Շանհայյան համագործակցության կազմակերպությունում: Հանուն Հայաստանի անվտանգության, բնականաբար:
Ո՞վ կփոխարինի Վահան Հովհանիսյանին ՀՅԴ խմբակցությունում, նրա՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակվելու դեպքում: Համամասնական ցուցակով հաջորդը գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, սակայն ՀՅԴ-ում տեսակետ կա, որ խմբակցությունում պետք է լինի կին պատգամավոր:
Համերգի տապալման պատասխանատվությունը ՀՀԿ-ում փորձում են բարդել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վրա: Բայց ինչպե՞ս կարող է Սահակյանը պարտադրել պատգամավորներին ներկա գտնվել տոնական համերգին, եթե նա չունի բռնության անհրաժեշտ լծակներ, իսկ առանց բռնության պատգամավորներին նույնիսկ ԱԺ դահլիճում պահելն է այլևս անհնարին դարձել: