Բաժիններ՝

Գեղարարություն լոլիկով

Արևելքում մազարմատների ամրացման և աճի համար դրանց ներմերսում են լոլիկի տրորած պտղամիսը։

Մաշկի ծերացումը կանխարգելող. Ազատեք լոլիկը կեղևից, տրորեք 1 ձվի դեղնուցի և 1 ճ/գ օսլայի հետ` մինչև ստացվի համասեռ զանգված։ Քսեք դեմքին, լվացեք 20 րոպեից։
Ճարպոտ մաշկը թարմացնող. Խառնեք 2 թ/գ լոլիկի պտղամիսը 1 թ/գ կարտոֆիլի օսլայի հետ։ Քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք։

  • Խառնեք 3 մաս տոմատի հյութը 1 մաս մանրացրած մաղադանոսի հետ։ Լցրեք կաղապարիկի մեջ և սառեցրեք սառնարանի սառցախցիկում։ Մերսեք օրը 1-2 անգամ։

Ուշադրություն։ Վերջին շրջանում դեմքի մերսումը սառցե խորանարդիկների միջոցով լայն տարածում է ստացել, սակայն դեմքի նույն հատվածում սառույցը չի կարելի պահել 1-2 վայրկյանից ավելի, այլ կերպ հնարավոր է հայմորիտի առաջացում։

  • Լվացեք դեմքը տաք ջրով և օճառով։ Պատեք դեմքը սնուցող քսուքի բարակ շերտով։ Վրայից դրեք օղակաձև կտրատած լոլիկը, ծածկեք թանզիֆով, 20 րոպե անց սրբեք դեմքը սառը ջրում թրջած բամբակե խծուծով։
  • Մեկ միջին լոլիկի հութը խառնեք 1 ճ/գ կաթնաշոռի հետ, 15 րոպե պահեք դեմքին, լվացեք սառը ջրով։

Կորյակներ. Օգտակար է մշակել դեմքը լոլիկի և բժշկական գլիցերինի խառնուրդով (3։1)։
Չոր մաշկ. Լավ հասունացած լոլիկն ընկղմեք եռման ջրի մեջ, հանեք կեղևը, տրորեք քամիչի վրա, հավասարապես քսեք դեմքին և պարանոցին, սրբեք դիմակն անձեռոցիկով և մաքրեք բամբակե խծուծով։

Այս գործողությունից հետո 3 ժամ չի կարելի օգտագործել որևիցե գեղարարական միջոց։ Դիմակը կարելի է դնել շաբաթը մեկ անգամ և կրկնել առնվազն 10 շաբաթ, որից մաշկը կդառնա նուրբ և թավշյա։

Նորմալ մաշկ. Խառնեք 1 միջին լոլիկի պտղամիսը 2 ճ/գ կաթնաշոռի, 1 ճ/գ կաթի և 1 թ/գ արևածաղկի յուղի հետ։ Պահեք դեմքին 15-20 րոպե։ Լվացեք գոլ ջրով։ Դիմակն ունի թարմացնող, սնուցող հատկություն։

  • Խառնեք մեկական թ/գ լոլիկի պտղամիս, թթվասեր, և ձվի դեղնուց։ Պահեք դեմքին 20-30 րոպե։ Լավացնում է մաշկի առաձգականությունը։

Դեմքի կարմրատակում. 1 միջին լոլիկի պտղամիսը խառնեք 2 ճ/գ ցորենի ալյուրի հետ, ավելացրեք քառորդ թ/գ կիտրոնի հյութ։ Դիմակը 20 րոպե պահեք դեմքին, լվացեք սառը, ապա` գոլ ջրով։

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս