Եվրոպան պետք է իր համար ճշտի, թե Հայաստանը հիմա երկրների ո՞ր շարքին է դասում, որպեսզի սրան համապատասխան` մշակի նոր համաձայնագրի նախագիծ:
Որպես կանոն` մենք հուլիս ամսին ունենում ենք զսպում, և դրա համար հուլիս ամսին աշխատավարձերի, թոշակների բարձրացում կատարելն ավելի նպատակահարմար է: Կառավարության ծրագրում թիրախային ցուցանիշներն ամրագրված են, թե նվազագույն աշխատավարձն աղքատության գծի որքան տոկոսն է կազմում, և հենց այս ցուցանիշների համաձայն են նախատեսված բարձրացումները:
Ես անկախ լուսանկարիչ եմ, և ինքս իմ հաշվին և իմ նախաձեռնությամբ եմ իրականացնում իմ նախագծերը: Այլ խնդիր է` դրանք հետագայում ներկայացնելը: Այս պարագայում կուրատորները, փառատոների և այլ նախաձեռնությունների կազմակերպիչները պետք է հետաքրքրված լինեն և իրենք զբաղվեն ֆինանսների հայթայթմամբ, ինչպես ժամանակակից արվեստի ցանկացած ոլորտում:
Մարդն իրականում թոքախտ է, չեն ցանկանում ստուգել այդ հարցը: Ես արդեն ահազանգել եմ բանտային դիտորդական խումբ, որ հենց հիմա թող մարդիկ գնան, տեղում պարզեն` ե՞ս եմ ճիշտ ասում, թե՞ ընդամենը կարծիք եմ հայտնում: Այսօր էլ ես եմ գնալու միջնորդեմ, որ տանեն բուժման:
Այն, որ հոգևորականները ևս կարող են մտահոգվել «գենդերային այլասերման» վտանգով, նորմալ է: Նորմալ կարելի էր համարել նաև նրանց մասնակցությունը տարբեր բողոքի ակցիաներին, եթե դա լիներ հոգևորականների հերթական ընդվզումը հասարակության դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ:
Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետ ՀԿԿ-ի դերը կարող է մեծանալ: ՌԴ-ն Հայաստանի ներքին կյանքին միջամտելու ավելի մեծ հնարավորություն է ստանալու, իսկ կոմունիստները, որ ամեն առիթով իրենց հավատարմությունն են հայտնում ՌԴ-ին, կարող են Ռուսաստանի իշխանության համար ՀՀ-ում գործելու համար գործիք դառնալ:
Բարձրաստիճան չինովնիկները` երկրի նախագահի գլխավորությամբ, գիտեն` ինչպես մյուս ոլորտները, առողջապահության ոլորտը ևս բարձիթողի վիճակում է: Եվ դա է պատճառը, որ Հայաստանում նրանք միայն իրենց ճնշումն են չափում: Իսկ թանկագին առողջության մյուս տատանումների համար շտապ ինքնաթիռ են նստում ու մեկնում արտերկիր:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնում այս տարվա հուլիսի 4-ին հարուցվել է կատարողական վարույթ և հետախուզում է հայտարարվել օֆշորային գոտում գրանցված իրանական «Նումարդ Թրեյդինգ» ընկերության նկատմամբ:
Մեզ հետաքրքրում են նոր մտքերը, սակայն ներկայումս դրանք միգուցե այդքան էլ շատ չեն, որքան ցանկալի կլիներ, որ լինեին: Կարծում եմ, սակայն, որ շնորհիվ այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են «Այբը», «Թումոն», Ռուբեն Վարդանյանի ստեղծած Դիլիջանի միջազգային դպրոցը և նմանատիպ այլ լավ կրթական ծրագրերը միասին, բոլոր այդ ջանքերը Հայաստանում հնարավորություն կտան մեծ թվով երիտասարդների ի հայտ գալ, դրսևորվել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանին, ի թիվս ամրագոտիների և այլ նորամուծությունների, տարիներ հետո, թերևս, կհիշեն նաև մեկ այլ նախաձեռնության շնորհիվ։ Նա պաշտոնական բառապաշար ներմուծեց «թեզ» բառն ու սկսեց ակտիվորեն շրջանառել այն։
Ֆեյխոայի կլեպն ունի հակաուռուցքային ազդեցություն, սրում է տեսողությունը, նպաստում ոսկորների և ատամների ամրացմանը։ Կլեպը հարուստ է քլորոֆիլով և հետևաբար նաև մագնիումով. ունի թարմացնող և ախտահանող հատկություն։
Արդյոք նախկին դաշնակցական մարզպետ Արամայիս Գրիգորյանն ավելի լա՞վ կաշխատի ՀՀԿ-ի օգտին, քան ՀՀԿ-ական Էդիկ Բարսեղյանը, ցույց կտան նոյեմբերի 10-ին նշանակված ընտրությունները:
Իսկ իշխանությունը լուռ է, չի արձագանքում հաստիքային մտավորականների ռուսահպտակության շքերթին, քանի որ նրանք ընդամենը քարոզչական մակարդակում սպասարկում են այն քաղաքականությունը, որի վերջը Հայաստանն ու Ղարաբաղը Ռուսաստանի մաս դարձնելն է:
Հիմա եթերում հիմնականում հնչում է կենցաղային, անգրագետ խոսք: Անկեղծ ասե՞մ. կասկածներ ունեմ, որ մի օր կարթնանանք ու կտեսնենք, որ Հայաստանում ռուսաց լեզվին տրված է երկրորդ պետական լեզվի կարգավիճակ: Ամեն ինչ դրան է գնում:
Այս մեր տարածքում գտնվում են 4 պատմամշակութային շենքեր, դրանց ապագան հայտնի չէ: Նախադեպերը տխուր են. Ջանփոլադյանի թատրոնը քանդեցին` առանց կառավարության որոշման, և այն մինչև հիմա պահպանվող հուշարձանների ցուցակում է: Տեղի բնակիչները չիմանա՞ն, թե ինչ է կառուցվելու այդտեղ, իրենց ի՞նչ կհասնի:
Մասնագետների ներկայացմամբ, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերն առողջապահական լուրջ խնդիրներ են առաջացնում, ուստի մեր երկրում էլ ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը:
«Դուք այդ գրածները լո՞ւրջ եք ընդունում»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` լսելով մեր այն հարցը, թե արդյոք ՀՅԴ-ում խմորումներ կա՞ն, ինչպես գրվում է մամուլում:
Հայ մարդն այսօր նկար նայելու շատ մեծ պահանջ ունի, բայց տրամադրություն և ժամանակ չունի: Կենցաղն այսօր խեղդում է անգամ արվեստով հետաքրքրված մարդկանց, որոնց մեջ կան շատ բժիշկներ, ուսուցիչներ, գիտության ոլորտի աշխատողներ:
Մի ժամանակ լուսինն այնքան հիասքանչ էր, որ գերել էր Արևին, և նա որոշել էր ամուսնանալ նրա հետ: Բայց գեղեցկուհին ծիծաղեց սիրահարի վրա: Լուսատուն զայրացավ և ծաղրաբանի երեսին մի բուռ մոխիր շաղ տվեց:
Ռուսաստանն անցկացրել է «կարմիր գիծ», որը Հայաստանը չի կարող հատել: Ուստի, կարելի է ասել` Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունների տրամաբանությունը հետևյալն է` Մոսկվան է թելադրում, թե որքան հեռու և որքան խորը կարող է Երևանը գնալ իր գործընկերների, այդ թվում` Եվրամիության հետ:
Պտուղները պարունակում են ֆլավոններ, օրգանական թթուներ (կիտրոնի, օլեանոլի, ուրսոլի, կոֆեինի, քլորոգենի, բույսին բնորոշ կրատեգուսի), կարոտինային նյութեր, դաբաղանյութեր, ճարպային յուղեր, պեկտին, քոլին, ասկորբինաթթու, այլ վիտամիններ, ֆրուկտոզա, սորբիտ, սիտոստերոններ, ներկանյութեր։
Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ ՀՀ տնտեսական աճի դանդաղման պատճառներից մեկը բյուջետային թերածախսն է։ Այսինքն՝ կառավարությունը անցել է խնայողական ռեժիմի։
Հայաստանի քաղաքացիների և նույնիսկ քաղաքական գործիչների մի ստվար զանգված Մաքսային միությանը միանալը դիտում է ոչ թե` Հայաստանի Հանրապետության զարգացման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման հնարավորություն, այլ` «անկապ անկախությունից» ազատվելու բացառիկ միջոց:
Սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, շատերի պնդմամբ, վերջ դրեց Եվրոպայի հետ շուրջ երեք ու կես տարի բանակցությունների արդյունքում հաջողած Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացին:
Կուբայական հեղափոխությունից հետո հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն առաջիններից մեկն էր, ով խորհրդային պատվիրակության ոչ մեծ կազմի հետ հյուրախաղերով մեկնեց Ազատության կղզի:
Մեկ խնձորի սերմերում պարունակվող յոդը բավարարում է մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը` մոտ 150 մկգ։ Խնձորենու տերևները զգալի քանակությամբ ասկորբինաթթու են պարունակում (խնձորենի անտառայինը` մինչև 400 մգ)։
Վերջապես հնարավորություն ունենք հասկանալու, թե ինչ տնտեսական սպասումներ ունի մեր կառավարությունը: 2014թ. բյուջեի նախագիծն, ի վերջո, տնտեսական սպասումների արտահայտությունն է: Մի բան է հայտարարելը, թե մի քանի տոկոս գնաճ են կանխատեսում:
Առանց այդ ստանդարտները ներդնելու՝ դեղագործությունը Հայաստանում չի կարող զարգանալ. դա միանշանակ է, քանի որ, եթե մենք նպատակ ունենք ոչ միայն տեղական շուկան, այլ նաև արտահանումը ընդլայնել, ապա մեր ընկերությունները պետք է GMP (Պատշաճ արտադրական գործունեություն) ստանդարտներ ներդնեն:
Հայաստանի իշխանությունը պետք է հրապարակայնորեն ընդունի, որ սեպտեմբերի 3-ի` իր որոշման պատճառով Հայաստանը հեռացավ Եվրոպական միությունից: Վերջինս այժմ այլ կերպ է նայում Հայաստանին, իսկ Հայաստանի իշխանությունը կորցրել է Եվրոպական միության վստահությունը և հավատը ոչ այնքան վերոնշյալ որոշման, այլ այն պատճառով, թե ինչպես ընդունվեց այդ որոշումը, և ինչ բացատրություն տրվեց այդ առնչությամբ:
Անվտանգության խնդիր այսօր չկա դրված: Սա միայն ենթադրությունների հիմքում ընկած հիպոթեզ է: Խնդիրն անվտանգության հետ կապված չէ. մենք այդ նույն անվտանգության խնդիրը տարիներ առաջ ՌԴ-ի հետ լուծել ենք` լավ, թե վատ, դա այլ հարց է, բայց խնդիրը լուծված է: