Հայաստանը կհիշեցնի, որ ինքը միշտ դեմ է եղել «կա՛մ, կամ» տարբերակին և նախընտրում է «և՛,և՛» տարբերակը: Դա կարող է ներկայացվել այնպես, որ Հայաստանը պատրաստ է միանալ նաև Ասոցացման համաձայնագրին, բայց Եվրոմիությունը չի ընդունում մեր «և՛,և՛»-ի սկզբունքը, նախընտրելով իր «կա՛մ,կամ»-ը, որը կգործի Ռուսաստանի դեպքում, եթե Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումները նվազել են 34.7%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 64.2%-ով` շուրջ 3 անգամ։
Քրեական գործի հարուցումը մերժվել է:
Ցլի զոհաբերությունը պիտի խորհրդանշեր արքայի ինքնազոհողական ենթարկումն իր պարտքին: Իսկ ցլի յուրացումը, ընդհակառակը, ներկայացնում էր ձգտումն առ եսակենտրոն ինքնամեծարումը:
Վերջին տասնամյակների կայուն ավանդության համաձայն, սեպտեմբերի 1-ը հայտարարվում է «Գիտելիքի օր»: Կարծեմ` ՀՀ գիտության ու կրթության նախարարության կողմից: Ամեն տարի երկրի մեծ ու համարյա առաջին կարգի չինովնիկները դպրոց ու բուհ են հաճախում: Հաճախում ու բաց դասեր են անցկացնում սովորողների համար: Այս տարի վիճակը փոքր-ինչ այլ է:
Ժանսեմն իր կյանքի ընթացքում երկու անգամ է Հայաստան այցելել և վերջին` 2001թ. այցելության ժամանակ Ցեղասպանության թանգարանին նվիրել է իր «Եղեռն»` շուրջ 40 նկարներից բաղկացած շարքը:
Ոլորտային հայեցակարգը նախատեսում է մի շարք ռազմավարական միջոցառումներ` ուղղված օրենսդրության բարելավմանը, մատչելի հումքի ապահովմանը, որակի վերահսկմանը, մասնագիտական կրթության բարելավմանը և աշխատանքային ռեսուրսների վերաորակավորմանը, արտահանման ֆինանսական աջակցությանը, ԱՏԳ ստեղծմանը:
Մոշենին պարունակում է մոտ 88 տոկոս ջուր, 1,4 տոկոս սպիտակուց, 0,5 տոկոս ճարպ, 5,9 տոկոս շաքարներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ), 0,5 տոկոս պեկտինային նյութեր, 2,3 տոկոս օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, գինու, սալիցիլի)։ Հատապտուղը հարուստ է կալիումով` մոտ 160 մգ (100 գ հումքի մեջ), պարունակում է կալցիում` 29 մգ, մագնիում` 20 մգ, նատրիում` 1 մգ, երկաթ` 0,62 մգ, ցինկ` 0,53 մգ, նաև քրոմ, պղինձ, մարգանեց և այլն։
Մենք որևէ հարաբերություն, որևէ համագործակցություն ի վնաս Ռուսաստանի չունենք: Ես համոզված եմ, որ Հայաստանը, սկսելով այս կամ այն ծրագիրը Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանից «դաբրոն» ստանում է: Ժամանակին Արևելյան գործընկերությունը, որի կազմում 6 երկիր է, եղել է Ռուսաստանի համաձայնությամբ: Հիմա էլ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի ՌԴ համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ չի ստորագրվի:
«Որքան էլ փնտրեք, նրա նման երկրոդին` չեք գտնի: Պատահական չէ, որ մինչ օրս նրան սիրում են, հիշում են, մեծարում են, որովհետև նրա ջանքերն ուղղված են եղել հասարակության բարեկեցությանը»:
«Սիրիան իր հետ կբերի խնդիրներ նաև Լիբանանում (ես դա էլ եմ գրել, և ցավում եմ, որ ճշմարիտ դուրս եկավ), որոնք հիմա էլ կան, հասկանալի է, որ այդ քաոսը կշարունակվի: Մեզ` հայերիս համար շատ վատ վիճակ է սպասվում, որովհետև թե՛ Սիրիան, թե՛ Լիբանանը մեզ համար կարծես երկրորդ հայրենիք են. այնտեղ շատ մեծ քանակությամբ և լավ կազմակերպված գաղութներ ունենք»:
Ես ակնկալում եմ, որ մինչև նախաստորագրումը ԱԳՆ այն պաշտոնյաները, ովքեր մասնակցել են բանակցություններին և պատասխանատու են այս գործընթացի համար, հարկ կհամարեն այդ փաստաթուղթը ներկայացնել խորհրդարանի պատգամավորներին: Այլապես շատ խորը աշխարհաքաղաքական վերլուծություններ, միստիկ եզրահանգումներ, գլոբալ եզրակացություններ են արվում մի պայմանագրի վերաբերյալ, որի բովանդակությանը Հայաստանում ծանոթ է 2-3 հոգի:
Այն քննիչը, որ մեղադադրանքը առաջադրել էր Զարզանդին, թող իր ընկերոջն էլ այդ նույն մեղադրանքն առաջադրեր: Չէ՞ որ ոչ այն մեկն էր կատարել, ոչ էլ այն մյուսն էր կատարել: Ոչ Տիգրանն էր կրակել Նիկոլայի վրա, ոչ Զարզանդը, ոչ ես, ոչ դուք: Թող մեզ էլ մեղադրանք առաջադրեր, չէ՞ որ մենք էլ չենք կրակել, այսինքն՝ մեղադրանք է առաջադրել մի մարդու, որը չի կրակել այդ մարդու վրա: Բա չվրդովվե՞մ:
Սեպտեմբերի 10-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում սկսվելու է Սոցիալ- Դեմոկրատական Հնչակյան կուսակցության հերթական համագումարը, որն այնուհետ շարունակվելու է Ծաղկաձորում, արդեն` փակ ռեժիմով:
Մինչ ՌԴ իշխանությունները փորձում են թաքնված և բացահայտ սպառնալիքների միջոցով ստիպել Հայաստանին անդամակցել Մաքսային միությանը, եվրոպացիները այլ ռազմավարություն են ընտրել։
Իշխանությունը, կարծես թե, իրավահաջորդի շատ լուրջ խնդիր ունի, և այդ պատճառով` միգուցե Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի տարբերակն այն է, որ փոխարինվի կառավարման համակարգը, և նա նախագահից անցում կատարի դեպի ուժեղ վարչապետական իշխանություն:
Օգոստոսին Կառլովի Վարի առողջարանային քաղաքում մի քանի օր անցկացնելու հնարավորություն ունեցա և, թերևս, դա ստիպեց ուշադիր ընթերցել «Ջերմուկն ու Կառլովի Վարին կհամագործակցեն» վերտառությամբ պաշտոնական հաղորդագրությունը:
Ի՞նչ եք կարծում` կլինեի՞ն բողոքի ակցիաներ, եթե հասարակության մեծամասնությունը վստահեր իշխանություններին և հավատացած լիներ, որ մինչև այս կամ այն թույլտվություն տրամադրելը` պատկան մարմինը մանրամասն ուսումնասիրել է բոլոր հանգամանքները։
Պտղի կարևորագույն առանձնահատկությունը հավանաբար այն է, որ այն շատ մեծ քանակությամբ յոդի միացություններ է պարունակում (ավելի շատ, քան որևէ այլ պտուղ կամ հատապտուղ, բացառությամբ վայրի սալորի կամ նույն ինքը` մամխենու)` մինչև 10 մկգ 100 գ թարմ պտղի մեջ, որը շատ կարևոր է վահանագեղձում արտադրվող տիրեոիդ հորմոնների (T3, T4) գոյացման համար։
Փրկության գաղափարը ծամված է` դեռ Գեղամյանից: Հայաստանում փրկչի գաղափարը չի աշխատում: Մարդկանց փրկիչներ պետք չեն, որովհետև դրանք միշտ իմիտացիոն են եղել, ու հիմա մարդիկ փրկիչներին այլևս չեն հավատում: Փրկությունը ժողովրդի համախմբմաբ պետք է լինի:
Մոռացե՞լ են՝ մի քանի տարի առաջ ինչպես էր. մենք ապրել ենք, չէ՞, այդ ամենը, տեսել ենք, որ ազատ արտահայտման հնարավորություն չի եղել: Փառք Աստծո, այսօր կա, ուզում են` չլինի՞… Հրահրենք, որ չլինի ազատ խոսք, հա՞… ո՞րն է իրենց ուզածը:
Սակայն այս հիվանդությունն ունեցող մարդիկ պնդում են, որ Հայաստանում նման հիվանդների թիվը «խայտառակ» մեծ է, պարզապես ելնելով հասարակական կարծրատիպերից` հիվանդությունը թաքցնում են:
Առաջիկայում սպասվող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի իշխանական վերնախավում կա երկու կարծիք. իշխանության ներկայացուցիչների մի մասը համոզված պնդում է, որ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրվելու է, և դա որոշված հարց է: Մյուս մասն, այնուամենայնիվ, պնդում է, որ կարող են ստեղծվել ֆորսմաժորային իրավիճակներ, որոնց արդյունքում Հայաստանը չի ստորագրի համաձայնագիրը:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ այժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի կարծիքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանի համար ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթեր, «արդար գնահատական էր»:
Քաղաքական ուժերը կամ պետք է կարողանան կարճ ժամանակում վերափոխվել ու հասարակության մեծամասնությունը կազմող ընդդիմադիր քաղաքացիներին առաջնորդելու քաղաքական բանաձևեր գտնել, կամ հայտնվել քաղաքական լուսանցքում` իրենց տեղը զիջելով նոր ուժերին, որոնք գուցե կարող են կազմավորվել նույն ակտիվ քաղաքացիների շրջանակից:
Հաղարջ սևի տերևը և բողբոջը օգտակար նյութերի պարունկությամբ քիչ են զիջում պտղին` մինչև` 0,7 տոկոս եթերային յուղեր, ֆլավոններ (կվերցետին և կեմպֆերոլ), դաբաղանյութեր, C վիտամին և ռուտին, օրգանական թթուներ, ֆերմենտ էմուլսին, հանքային աղեր, բարդ օրգանական նյութեր, մանրէասպան ֆիտոնցիդներ և այլն։
Հայաստանում անվերջ իրականացվող հարկային բարեփոխումների նպատակներից գլխավորը, թերևս, տնտեսվարողների աշխատանքի դյուրացումն ու նպաստավոր միջավայրի ստեղծումն է:
Ես չունեմ և ոչ մի առնչություն այն հանցագործության հետ, որի կատարման համար ինձ ցմահ ազատազրկման են դատապարտել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 05.06.12 վճռով հիմնավորվել է, որ իմ վերաբերյալ քր.գործը քննելիս Հայաստանի դատարանը թույլ է տվել մարդու իրավունքի խախտում:
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հիմնադիր անդամ, նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, մեզ հետ զրույցում խոսելով Անկախության հռչակագրի նշանակության և խորհրդի մասին, առաջին հերթին կարևորեց այն մթնոլորտը, որն այդ ժամանակաշրջանում տիրում էր ողջ Հայաստանում, և որում էլ այն ընդունվեց: