Թովմասյանի հրաժարականը մերժվել է

Երեկ տեղի ունեցած Հայաստանի Կոմկուսի Բյուրոյի նիստում կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Այո, ես Բյուրոյին ներկայացրեցի իմ հրաժարականը, քանի որ գտնում եմ, որ պետք է հեռանամ քաղաքական աշխատանքից: Դա իմ անձնական որոշումն էր»,- մեր թղթակցի հետ զրույցում իր հրաժարականն այդպես է հիմնավորել ՀԿԿ առաջին քարտուղարը: Սակայն Բյուրոյի անդամները քվեարկությամբ մերժել են ընդունել Թովմասյանի հրաժարականը` նրան հորդորելով շարունակել ղեկավարել կուսակցությունը: Ռուբեն Թովմասյանն էլ ենթարկվել է Բյուրոյի որոշմանը:

Մանրամասները՝ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930