Բաժիններ՝

Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարկատել Մհեր Հովհաննիսյանին պատկանող լավաշի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավո րապես՝

– արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,

– պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
– արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

– սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադր? ?կան շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

– չի եղել հանդերձարան անձնակազմի համար։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ մի? ?ոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930