Կլիմաքս. ինչպես լրացնել էստրոգենների պակասը

Բուժիչ նամակներ

Կնոջ օրգանիզմում, որոշակի տարիքից սկսած, նկատվում են բնականոն փոփոխություններ։ Այդ շրջանը կոչվում է կլիմաքս (առաջացել է հունարեն «կլիմակտերոս»=աստիճան) բառից։ Այլևս կորսված են վերարտադրողական և դաշտանային ֆունկցիաները. օրգանիզմը գտնվում է նոր աստիճանի վրա` այլ հարթության մեջ։

Տարիքի հետ նկատվող էստրոգենների սակավությունը բնականոն ֆիզիոլոգիական գործընթացի արդյունք է։ Սակայն հատկապես կլիմաքսի շրջանում նկատվող այդ սեռական հորմոնների պակասն առաջացնում է մի շարք խանգարումներ. էնդոկրին, վեգետատիվ և կենտրոնական նյարդային համակարգերի, սիրտ-անոթային համակարգի։ Թուլանում են ոսկորները, վատանում է մաշկի որակը, մեծանում են միզասեռական օրգանների և օնկոլոգիական հիվանդությունների, շաքարային դիաբետի զարգացման վտանգը։
Ժամանակակից բժշկությունն առաջարկում է կլիմաքսի շրջանում գտնվող կանանց` լրացնել օրգանիզմում էստրոգենի սակավությունը հորմոնաթերապիայի միջոցով, ինչի շնորհիվ օրգանիզմը պաշտպանվում է ստենոկարդիայից, ինֆարկտից, հիպերտոնիայից, դեպրեսիայից, նևրոզից, օստեոպորոզից և այլ հիվանդություններից, իսկ ամենակարևորը` կանխարգելվում է վաղաժամ ծերացումը։

Հորմոնաթերապիան ունի մի շարք հակացուցումներ, այն չի կարելի կիրառել ձվարանի և կրծքագեղձի ուռուցքի առաջացման վտանգի, տրոմբոֆլեբիտի, լյարդի հիվանդությունների, արյան բարձր մակարդելիության, ճարպակալման դեպքում։ Էստրոգեն պարունակող դեղորայքը խորհուրդ չի տրվում օգտագործել ծխող կանանց։

Էստրոգեն պարունակող բնական մթերքներ
Բնության մեջ կան բույսեր, որոնք պարունակում են էստրոգենանման նյութեր. սոյա, վուշ կամ նույն ինքը` կտավատ, խաղող, նուռ, բրոկկոլի կաղամբ, գայլուկի կոն, մատուտակի արմատ և այլն։

Ճապոնական փորձը. Ճապոնուհիների շրջանում հազվադեպ են հանդիպում գեր կամ ծխող կանայք. Կա կարծիք, որ նրանք ավելի հեշտ են անցկացնում «կլիմաքսի» շրջանը։ Գիտնականները գտնում են, որ դա բացատրվում է այն հանգամանքով, որ նրանց սննդակարգում ընդգրկված են սոյան կամ սոյա պարունակող սննդամթերք։

Սննդաբանները խորհուրդ են տալիս կլիմաքսի շրջանում գտնվող կանանց` սննդակարգում ընդգրկել սոյայից ստացված պանիր և կաթ։

Զգուշացում։ Ցավոք, սոյան այն մշակաբույսերի շարքում է գտնվում, որոնք առավել շատ են ենթարկվել «գենետիկական փորձարկումների»։ Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները զգալի վտանգ են ներկայացնում մարդու օրգանիզմի համար (տե՛ս «168 Ժամ», 30.05.2013թ.)։ Գենետիկորեն ավելի անվտանգ են գերմանական արտադրության` սոյա պարունակող մթերքները։

Վուշի սերմ. Այս հրաշալի բույսի սերմը հարուստ է ֆլավոլինգաններով, որոնք կենսաբանորեն ակտիվ և կառուցվածքով էստրոգեններին նման նյութեր են, դրանք ընկալվում են բջիջների զգայարանների (ռեցեպտորների) կողմից` որպես էստրոգեններ։ Ֆլավոլինգանները կանխարգելում են կանացի սեռական օրգանների հորմոնալ բնույթի հիվանդությունների զարգացումը։

Կարևոր է նաև, որ վուշի սերմն ունի նիհարեցնող հատկություն։
Խորհուրդ։ Վուշի սերմը պարտադիր պետք է ընդգրկել կլիմաքսի շրջանում գտնվող կանանց սննդակարգում, ընդ որում, ավելի օգտակար է թարմ աղացած սերմը։ Ավելացրեք սերմը շիլայի, ապուրի, աղցանների մեջ։

Ինչպե՞ս օգտագործել վուշի սերմը

  • 1 ճ/գ սերմը 1 ժամ թրմեք 200 մլ տաք ջրում,
  • 2 ճ/գ սերմը լցրեք 1 լ եռջրի մեջ, 2 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա (փակ կափարիչով)։

Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 10 օր, կրկնեք 10 օրից` կարելի է երկար ժամանակ խմել։

  • Աղացեք 100 գ վուշի սերմ, լցրեք 250 մլ ձիթապտղի յուղի մեջ, 7 օր թրմեք մութ, հով տեղում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ, շարունակեք 10 օր։

Խաղողի կորիզի յուղը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E` օրգանիզմի մեկ օրվա պահանջը հագեցնելու համար բավարար է խմել 1 ճ/գ։ Խաղողի յուղը խթանում է նյութափոխանակությունը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը և բաղադրությունը, պաշտպանում և նույնիսկ վերականգնում է արյունատար անոթները, ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, պահպանում է տեսողությունը, և այլն։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ խաղողի կորիզից ստացված յուղամզվածքը միանշանակ կանխարգելում է բոլոր օրգանների և համակարգերի ծերացումը։

Հետևություն։ Խաղողի կորիզի յուղն ունի հրաշալի հակաօքսիդանտ հատկություններ` այն չեզոքացնում է թթվածնի դրական լիցք ունեցող մոլեկուլները և պաշտպանում բջիջները այլասերումից և հետագա քայքայումից։
Խաղողի յուղը խմեք 1-ական ճ/գ` օրը 1-2 անգամ. ուտելուց 1 ժամ առաջ, շարունակեք 10 օր։ (Յուղը կա վաճառքում)։

Նուռ. էստրոգենանման հատկություն ունեն միջնապատերը և հատիկները, իսկ ավելի ճիշտ` հատիկի կուտը, որոնք կարելի է չորացնել, մանրացնել և օգտագործել որպես թեյ։ Նման թեյն ունի նյարդերը հանգստացնող, քնաբեր հատկություն։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս