
«Մեր հայրենիք…»

Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ԱԺ-ում մեկնարկած բյուջետային քննարկումների ժամանակ Ռուսաստանի՝ հատուկ ծառայությունների համար մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատությունը բնորոշել է «մեր» բառով:
Հակոբյանը պատասխանել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի այն հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ն պատրաստվում է ֆիլմեր և հաղորդումներ պատրաստել հայ հետախույզների և հակահետախույզների կատարած բացահայտումների, նրանց գործած սխրանքների մասին` այդ ոգով հայ երիտասարդությանը դաստիարակելու համար:
Արամ Հակոբյանը ներկայացրել է, որ ԱԱԾ-ում ստեղծվել է թանգարան, որի ցուցանմուշները դիտելով` հայ երիտասարդները կարողանում են ընտրություն կատարել և ընդունվել «Ռուսաստանի մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները»:
Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա տպագիր համարում: