Տեղյա՞կ է արդյոք ՀՀ վարչապետը, որ Թեղուտի հանքն իր վնասով կամայացնի ողջ Հայաստանը, մի պարզ պատճառով, որ այդ հանքի պոչանքը լինելու է մեծությամբ երկրորդն աշխարհում:
Երկրագնդի գլոբալ տաքացումը մարդկության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն է: Այս ամենը հաստատվել է տարբեր գիտական հետազոտություններով, որի արդյունքում` գիտնականները փորձում են հնարավորինս ճշգրիտ կանխատեսում կատարել առաջիկա մի քանի տասնյակ տարիների համար:
Հայկ Ալումանի խոսքով՝ տեսանյութից հստակ երևում է, որ դեպքի վայրում առաջին երեք կրակոցներն արձակել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Կրակոցներից երկուսը, Բուդաղյանների փաստաբանի խոսքով, ուղղված են եղել Ավետիք Բուդաղյանին` այն դեպքում, երբ նա մինչև կրակոցների արձակումը որևէ ագրեսիվ գործողություն չի կատարել:
Մեր խորհրդարանականները մասնավորապես պատրաստվում են հավաստիացումներ տալ Եվրոպայում ապաստանած հայաստանցիներին, որ ռեադմիսիայի համաձայնագիրը վավերացնելով` իրենց դեմ ուղղված որևէ քայլ չեն կատարում, որ իրենք ինչպես ապրել են, այնպես էլ շարունակելու են ապրել եվրոպական երկրներում:
Մեր ցանկը պայմանականորեն կարելի է անվանել «իրական հարկատուների ցանկ» կամ «հարկատուների իրական ցանկ», որտեղ ներառված չեն մեր՝ սպառողներիս վճարած հարկերը
Եվրոպացիները, ըստ էության, Հայաստանի իշխանությանը վերջին հնարավորությունն են տալիս՝ օգտվել Մաքսային միության «գործընկերների» կողմից ստեղծված խոչընդոտներից ու վերանայել այն որոշումը, որը, ինչպես ներկայացրել են ԵՄ-ի գրեթե բոլոր պաշտոնյաներին, կայացրել են ռուսական կողմի ճնշումների ազդեցության տակ:
Այս օրերին Հայաստանում էր գտնվում Ավստրիայից ժամանած գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը, ում հրավերով և Ավստրիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ մեր երկիր էին ժամանել Ավստրիայի հայտնի ջազմեններ Քրիստոֆ Չեխը, Պիտեր Հերբերտը, Ֆաբիան Ռուկերը:
Կնոջ օրգանիզմում, որոշակի տարիքից սկսած, նկատվում են բնականոն փոփոխություններ։ Այդ շրջանը կոչվում է կլիմաքս (առաջացել է հունարեն «կլիմակտերոս»=աստիճան) բառից։ Այլևս կորսված են վերարտադրողական և դաշտանային ֆունկցիաները. օրգանիզմը գտնվում է նոր աստիճանի վրա` այլ հարթության մեջ։
Պարզվում է՝ Հայաստանի տնտեսական դժբախտությունների ամենակարևոր պատճառներից մեկը Doing Business զեկույցում ավելի բարձր տեղ չգրավելն է։
Ռուսաստանից կախվածությունն ամենամեծը եղել է հենց ազգային անվտանգության ոլորտում: Շատերը պնդում են, որ Հայաստանի ազգային անվտանգության մարմինները նույնիսկ անկախության շրջանում եղել են ռուսական համապատասխան ծառայությունների եթե ոչ` անմիջական ենթակայության, ապա` առնվազն համակարգման տիրույթում:
Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ԱԺ-ում մեկնարկած բյուջետային քննարկումների ժամանակ Ռուսաստանի՝ հատուկ ծառայությունների համար մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատությունը բնորոշել է «մեր» բառով:
Կան ուժեր, որոնք միշտ պետք է քննադատեն` ինչ էլ դա լինի, անկախ այն հանգամանքից` ծանրակշիռ փաստ ունե՞ն, թե՞ ոչ, ասելիք կա՞, թե՞ չկա: Դրանք ամենևին քննադատության տեսք չունեին:
Կրթության նախարարությունից հույս չունեմ, և այլևս չեմ դիմելու, որովհետև 5 տարի` սկսած 2008 թվականից, տարբեր նամակներով գրոհել եմ այդ նախարարությունը` ընդհուպ մինչև հանդիպումներ ու քննարկումներ, սակայն ոչինչ չի արվել: Իրականում այս ծրագիրը կարելի էր բոլոր դպրոցներում իրականացնել, և, կարծում եմ, որ անհրաժեշտ է դա կատարել: Երբ նամակագրությունը սկսվեց նախարար պրն Աշոտյանի հետ, ասացի, որ նման նախագիծ կա, ասաց՝ փորձի, եթե քեզ մոտ կստացվի՝ մեզ հետաքրքիր է, կլսենք:
Ինձ համար շատ հաճելի է լինել Հայաստանում: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում, Դուք հաղորդակցվելու խնդիր չունեք, իսկ դա շատ լավ է: Կան երկրներ, որտեղ ես չեմ ցանկանում երկրորդ անգամ այցելել, իսկ կան երկրներ, որտեղ ցանկանում եմ կրկին ու կրկին այցելել: Մինչ Հայաստան գալը` մի փոքր գիտեի Ձեր երկրի մասին:
Գրեգորը չի հասկանում, թե ինչու քույրը ձախ կողմի սենյակից չի գնում մյուսների մոտ:
Բժիշկ Արմեն Մկրտչյանը չէր էլ պատկերացնի, որ մարդկային կյանքեր փրկելու իր գործունեությունը մի օր կատարելու է իր կյանքը վտանգելով: Վեց ամիս առաջ տեղափոխվել է Շտապօգնության ծառայությունում աշխատելու, ինչն էլ բժշկի համար դարձել է ճակատագրական:
Ժողովրդական բուժարարները վաղուց ի վեր օգտագործել են կաղամբն ուռուցքների բուժման համար: Ժամանակակից հետազոտողները պարզել են, որ կաղամբազգիները պարունակում են այդ ընտանիքին բնորոշ ծծումբի միացություններ, որոնցից առավել ուսումնասիրվածն «ինդոլ-3-կարբոնատն» է:
Եվ տարիներ անց նախկին գլխավոր ինժեներ Վալոդը, ֆայլա բազարի պատի տակ կանգնած` կհիշի այն օրը, երբ հայրն իրեն առաջին անգամ գործարան տարավ ու ասաց, որ Սովետում գործազուրկներ չկան:
6 տարի անց ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի անունը չի շրջանառվում` որպես ՎՊ հաջորդ նախագահի թեկնածու: Ըստ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, ՎՊ նախագահի հիմնական թեկնածուները երկուսն են՝ Իշխան Զաքարյանի տեղակալ Լևոն Յոլյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը: Նույն աղբյուրները պնդում են, թե ավելի մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանն ԱԺ կներկայացնի Լ.Մարտիրոսյանի թեկնածությունը:
Նրանք, ովքեր գործազուրկ են և այժմ արդեն չեն կարող ստանալ նաև իրենց փոքրիկ նպաստը, միևնույն է, այս իշխանություններին չեն ընտրել և չեն էլ ընտրի: Նախագահի և նրա տժգույն թիմի վերընտրությունը կազմակերպում են նրանք, ում աշխատավարձը բարձրացնում են` հանուն արժանապատիվ Հայաստանի…
Երեկ կառավարության ընդունելությունների տանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը կազմակերպել է ընդունելություն` ի պատիվ Հայաստանում իր պաշտոնավարումն ավարտող` Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, ԱՊՀ, արտերկրում բնակվող հայրենակիցների գծով դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի:
Եթե Բարսելոնայից, Վալենսիայից կամ մեկ այլ քաղաքից եկել-հասել ես Մադրիդ, որ քո հարցերը լուծես, տեղում պարզում ես, որ դու լսողության հետ խնդիրներ ունես, ինըը նախկինում երբեք չես ունեցել։ Որովհետև քեզ անպայման կապացուցեն, որ ոչ թե իրենք քեզ չեն ասել, այլ դու ինքդ ուշադիր չես լսել։
…վառվում էին շրջապատի մեքենաները, միլիցիոներների մոտոցիկլետները: Դաժան ճակատագիր էր վիճակված շտապօգնության մեքենային, որով ցանկանում էին վիրավոր մրցավարին տեղափոխել հիվանդանոց:
Հավանաբար` ժողովրդական ասացվածքը ճիշտ է «Ախորժակն ուտելիս է բացվում»: 2014-ի նախագծի համաձայն` գործադիր իշխանության ծախսերը 19 տոկոսանոց աճ են արձանագրելու: Համարյա ստանդարտ դարձած 8-9 տոկոսով ավելանալու են մեզ կառավարող խոշորագույն օղակների ծախսերը:
Տեխնոլոգիաներն այսօր այնքան սրընթաց են զարգանում, որ լուսանկարիչը պետք է հասցնի դրանց հետևից և տիրապետի դրանց: Միևնույն ժամանակ, այսօր լուսանկարչության ասպարեզում բավական դժվար իրավիճակ է հատկապես հենց պրոֆեսիոնալների համար, ովքեր վաստակում են լուսանկարչությամբ:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր ի սկզբանե, որ տուժող կողմն էլ պիտի շահագրգռված լինի, որ գործն ինչքան հնարավոր է արագ ընթանա առաջ, որպեսզի, ի վերջո, պարզաբանվի, թե ինչ է տեղի ունեցել: Բայց իմ այդ կարծիքը փոխվում է, ինձ թվում է` տուժող կողմին ձեռնտու են ձգձգումները: Չգիտեմ` ինչու:
Պետությունը կրկին մտնում է քաղաքացու գրպանը. առաջին հարվածը զգում են ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, ովքեր այլևս մտածում են երկիրը լքելու մասին:
«Գործը մինչև վերջ բացված չէ: Մենք անպայման պետք է բողոքարկենք, որ գործը մտնի վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում, իհարկե, խոսելու ենք 100 հազար փոխանցման մասին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Ինձ համար շատ դժվար է եղել քաղաքանկարն անել ժամանակակից քաղաքի ստենդներով, ակվարելով, դա ռիսկ է, բայց իմ երկարատև աշխատանքի արդյունքում գործերս սկսեցին վաճառվել: Ավելին՝ այդ ամենն իր գնահատականը ստացավ շատ ավելի միջազգային բարձր հարթակներում, քան հայաստանյան քննադատական, պրոֆեսիոնալ տարածքն է:
Մեզանից յուրաքանչյուրն, ով անձնապես առնչվել է հայաստանյան դատաիրավական համակարգին, համոզվել է, որ հանրապետությունում տիրող արդարադատության լիակատար դեֆիցիտի պայմաններում` բացահայտորեն ծաղկում է անօրինականությունը: