Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ու ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Փոլ Շնեյդերը քննարկել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

